ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է «ՇՈՒՇԻ» ՅԱՏՈՒԿ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,<br /> ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԵԱՆԻ ՄԱՅՐԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է «ՇՈՒՇԻ» ՅԱՏՈՒԿ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԵԱՆԻ ՄԱՅՐԸ

  • 12-11-2007 17:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բեյրութում 71 տարեկան հասակում վախճանուել է Սիմա Տասկալյանը` «Ի պաշտպանութիւն ազատագրուած տարածքների» հասարակական նախաձեռնութեան համակարգող, «Շուշի» յատուկ գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլեանի մայրը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Ի պաշտպանութիւն ազատագրուած տարածքների» կազմակերպութեան գրասենեակից, Ս.Տասկալյանը վերջին ժամանակներս ծանր հիւանդ էր: Յիշեցնենք, որ 2006թ. դեկտեմբերի 10-ին Ժ.Սեֆիլեանը, ինչպէս նաեւ ղարաբաղեան պատերազմի մէկ այլ մասնակից` «Հայրենիք եւ պատիւ» կուսակցութեան քաղաքական խորհրդի անդամ Վ.Մալխասեանը, ձերբակալուել էին: ՀՀ ԱԱՆ Քննչական վարչութիւնը նրանց դէմ քրէական գործ էր հարուցել ՀՀ ՔՕ 301-րդ յօդուածի (ՀՀ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր) եւ ՀՀ ՔՕ 235-րդ յօդուածի առաջին կէտի (անօրինական զէնք պահել) յատկանիշներով: Յետագայում, դատաքննութեան արդիւնքում Ժ.Սեֆիլյանից հանուեց 301-րդ յօդուածով առաջադրուած մեղադրանքը: Ըստ ընթացիկ տարուայ յուլիսին «Կենտրոն-Նորք-Մարաշ» համայնքների առաջին ատեանի դատարանի կայացրած վճռի, Ժ.Սեֆիլեանը դատապարտուեց մէկուկէս տարուայ ազատազրկման, իսկ Վ.Մալխասեանը` երկու տարուայ ազատազրկման:
  -   Հասարակութիւն