ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՀՐԱՉԵԱ<br /> ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ 70-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՀՐԱՉԵԱ
ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ 70-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 09-11-2007 18:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գրող, հրապարակախօս Հրաչեա Մաթեւոսեանի 70-ամեակին էր նուիրուած նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ) բացուած ցուցահանդէսը: Ցուցադրանքում ներկայացուած են արձակագրի ստեղծագործությունները, նրա մասին մամուլում հրապարակուած յօդուածներ, լուսանկարներ: ՀԱԳ-ի տնօրէն Դավիթ Սարգսեյանի խօսքերով, Հ.Մաթեւոսեանը այն գրողներից է, որոնք իրենց ստեղծագործություններով դառնում են ժամանակի գեղարուեստական եւ պատմական տարեգիրը: Ըստ նրա, արձակագրի գրիչը ծառայել է միայն ի շահ իր երկրի ու ժողովրդի. նա երբեք անտարբեր չի մնացել իր ժողովրդի ցավերին: «Արձակագիրը միշտ էլ հաւատարիմ է մնացել իր սկզբունքներին եւ երբեք չի ծառայել այս կամ այն պաշտոնյային: Իսկ նրա տուած դասերից ամենակարեւորն այն է, որ ճշմարիտ գրողը միշտ պէտք է լինի ժողովրդի հետ, այլ ոչ թէ իշխանութիւնների խնկարկուն»,- նշեց պատմաբան Արմէն Կարապետեանը:
  -   Մշակոյթ