ՍԵՐԲԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՀՈՆԿՈՆԳՅԱՆ ՄՈԴԵԼԻ» ԿԻՐԱՌՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ<br />


ՍԵՐԲԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՀՈՆԿՈՆԳՅԱՆ ՄՈԴԵԼԻ» ԿԻՐԱՌՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ
ՆԿԱՏՄԱՄԲ

  • 08-11-2007 21:03:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքական այն մոդելը, որ գտել է Չինաստանը Հոնկոնգի առնչութեամբ, միանգամայն կիրառելի է Կոսովոյի նկատմամբ: Սերբիան իր այս դիրքորոշման մասին տեղեկացրել է միջազգային միջնորդներին, եւ պնդելու է դա: Այս մասին նոյեմբերի 8-ին Բելգրադում Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Դերմոտ Ախերնի հետ բանակցութիւնների ժամանակ յայտարարել է Սերբիայի կառավարութեան ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան: «Իր յետագայ գործողութիւններում Սերբիան ակտիւօրէն առաջ է մղելու այդ որոշումը, քանի որ դրա իրականացումը կապահովի ինչպէս իր պետական շահերի, այնպէս էլ ինքնավարութեան ալբանական ազգային փոքրամասնության շահերի պաշտպանութիւնը»,- նշել է Կոշտունիցան: Ախերնը իր հերթին ընդգծել է երկխօսութիւնը շարունակելու կարեւորութիւնը, որը կողմերին կհասցներ կոսովեան խնդրի փոխզիջումային լուծման: «Երկխօսութիւնը պէտք չէ սահմանափակել ժամանակային շրջանակներում, աւելի կարեւոր է գտնել լաւագոյն լուծումը, որ կայունութիւն կապահովեր»,- ընդգծել է Իռլանդիայի նախարարը:
  -   Միջազգային