ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀՊ-Ի ՇՈՒՐՋ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀՊ-Ի ՇՈՒՐՋ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 08-11-2007 19:25:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն ակտիւ երկխօսութիւն է վարում Ռուսաստանի հետ ՀՀՊ հարցի շուրջ եւ մտադիր է դա անել յետագայում եւս, յայտարարել է ԱՄՆ-ի ՊՆ հակահրթիռային պաշտպանական քաղաքականութեան բաժնի պետ Պեպպե դե Բիասոն նոյեմբերի 8-ին Հռոմում անցկացուող «Հակահրթիռային պաշտպանութիւն` վահան Արեւմուտքի համար» միջազգային համաժողովում, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Մենք այսուհետ եւս կզարգացնենք ՀՀՊ առնչուող Ռուսաստանի հետ երկխօսութիւնը եւ համագործակցութեան ծրագրերը: Մենք ուզում ենք շարունակել տեղեկութիւնների փոխանակումը»,- ասել է նա: Ըստ պաշտօնեայի, ամերիկեան կողմը միշտ կողմնակից է եղել բանակցութիւնների «թափանցիկությանը եւ անկեղծութեանը»: Անդրադառնալով ադրբեջանական Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման Ռուսաստանի առաջարկութեանը, դե Բիասոն ասել է. «Այդ առաջարկութիւնը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում: Մենք մեր հերթին ռուսական կողմին հրաւիրել ենք այցելել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանութեան համակարգի հնարաւոր տեղակայման կենտրոններ»:
  -   Միջազգային