ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԵԼ ԱԺ-Ի ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ<br /> ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ 2008 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԵԼ ԱԺ-Ի ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ 2008 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

  • 07-11-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 7-ին ՀՀ կառավարութիւն է ներկայացուել Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներում 2008թ.-ի պետական բիւջէի նախագծի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կայացած նախնական քննարկումների արդիւնքում ձեւաւորուած գրաւոր առաջարկները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ԱԺ աշխատակազմից, այդ առաջարկութիւնները, ինչպէս եւ նախորդ տարիներին, վերաբերւում են ծախսային մասին: 2008թ.-ի պետբիւջէի նախագիծը կքննարկուի նոյեմբերի 12-ից մեկնարկելիք ԱԺ-ի լիագումար նիստերում: Կառավարութեան կողմից նախագծի ներկայացման եւ մտքերի փոխանակության աւարտից յետոյ քննարկումը կընդմիջուի առնուազն 4 օրով: Վերսկսվելիք քննարկմանը կառավարութիւնը կներկայացնի ստացած առաջարկութիւնների հիման վրայ լրամշակուած պետբիւջէի նախագծի վերջնական տարբերակը:
  -   Տնտեսութիւն