ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՅԱՐՈՒՑՈՒԵԼ «ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ<br /> ՏՆՕՐԷՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ<br />


ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՅԱՐՈՒՑՈՒԵԼ «ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ
ՏՆՕՐԷՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

  • 07-11-2007 17:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Պիցցա դի Ռոմա» ընկերութեան տնօրէն Գեւորգ Սաֆարեանի նկատմամբ արդէն քրէական գործ է յարուցուել: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Սիլ կոնցեռն»-ից, որի կազմում է գտնւում ընկերութիւնը: Նշենք, որ օրերս ՀՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեան աշխատակիցների կողմից կատարուված ստուգումների արդյուքնում պարզուել է, որ ընկերութիւնը իր հասոյթները 760 մլն դրամով (մօտ 2,3 մլն ԱՄՆ դոլար) պակաս է ցոյց տուել: Յիշեցնենք, որ վերջին օրերին հարկայինի աշխատակիցները ստուգումներ են կատարում ԱԺ պատգամաւոր, «Սիլ կոնցեռն»-ի նախագահ Խաչատուր Սուքիասեանին պատկանող ընկերութիւններում: Ինչ վերաբերում է «Բջնի» հանքային ջրերի գործարանին, ապա երկու օր է այն չի աշխատում, քանի որ Ոստիկանութեան Կազմակերպուած հանցագործութեան դէմ պայքարի վարչութեան եւ հարկայինի աշխատակիցները առգրաւել են համակարգիչները:
  -   Հասարակութիւն