ԱՄԵՐԻԿԵԱՆ ՕՐԷՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՈՒԵԼ ԵՆ ՓՈՂ ՅԱՏԿԱՑՆԵԼ<br /> ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՀՊ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԱՄԵՐԻԿԵԱՆ ՕՐԷՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՈՒԵԼ ԵՆ ՓՈՂ ՅԱՏԿԱՑՆԵԼ
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՀՊ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 07-11-2007 16:49:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի օրէնսդիրները հրաժարուել են 2008թ. ֆինանսական տարում միջոցներ յատկացնել Լեհաստանում հակահրթիռային պաշտպանութեան բազայի շինարարութիւնն սկսելու համար: Այս մասին լրագրողներին յայտնել է կոնգրեսական Ջոն Մերտան Պենտագոնի 2008թ. ֆինանսական տարուայ բիւջէի օրինագծի փոխզիջումային տարբերակի մշակման Կոնգրեսի երկու պալատների համաձայնեցման յանձնաժողովի նիստի աւարտից յետոյ: Մերտան գլխաւորում է Ներկայացուցիչների պալատի յատկացումների կոմիտէի ռազմական ծախսերը վերահսկող ենթակոմիտեն: Այժմ ամփոփիչ փաստաթուղթը դրուելու է քուէարկութեան Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում: Բուշի վարչակազմը մտադիր է 10 կալանիչ-հրթիռներ տեղակայել Լեհաստանում եւ ՀՀՊ ռադար` Չեխիայում, այդ նպատակով ծախսելով 3,5 միլիար դոլար:
  -   Միջազգային