ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԷՍ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br /> ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ՕԳՏԻՆ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԷՍ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ՕԳՏԻՆ

  • 06-11-2007 21:17:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի ապագայ վարչապետ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 6-ին յայտարարել է, որ մտադիր է բոլոր ուժերը գործադրել լարուածութիւնը իրենց հիմնական հարեւանների` Ռուսաստանի եւ Գերմանիայի հետ մեղմելու եւ փոխադարձ վստահութեան ամրապնդման համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Տուսկը խոստացել է, որ «ձգտելու է հասնել երկուստեք վստահութեան ամրապնդման»: Նա աւելացրել է, որ անցած երկու տարիների ընթացքում երկու երկրների հայեացքների տարբերութիւնները առաջացրել են «աւելի շատ լարուածութիւն, քան դա անհրաժեշտ է»: Նա ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանը պէտք է հաշտուի այն բանի հետ, որ Լեհաստանը բարեկամական յարաբերութիւններ է պահպանում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ:
  -   Միջազգային