«ԱԼ ՂԱԻԴԱՆ» ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՄԵԾ
ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06-11-2007 17:25:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդան»
քարօզչութիւն է վարում երիտասարդության եւ անգամ երեխաների
շրջանում` նրանց Մեծ Բրիտանիայի տարածքում ահաբեկչական
հարձակումներում ներգրաւելու նպատակով: Այս մասին յայտարարել է
ՄԻ-5 բրիտանական հակահետախուզութեան ղեկավար Ջոնաթան Էվանսը:
«Մեր երկրում ահաբեկիչները մեթոդապես եւ կանխամտածուած իրենց
գործունէութիւնը կենտրոնացնում են երիտասարդության եւ երեխաների
շրջանում: Նրանք երիտասարդ, անպաշտպան մարդկանց արմատականացնում,
գաղափարապէս մշակում եւ նախապատրաստում են ահաբեկչական
գործողութիւնների իրականացման: Այս տարի մենք գործ ենք ունեցել
ծայրայեղական գործունէութեան մէջ ներգրաւուած 15 եւ 16 տարեկան
դեռահասների հետ»,- նշել է Ջոնաթան Էվանսը: