ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԻՐ ԿԱԲԻՆԵՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ<br /> ԵՆ ՏՈՒԵԼ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԻՐ ԿԱԲԻՆԵՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ԵՆ ՏՈՒԵԼ

  • 05-11-2007 20:51:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին եւ իր կաբինետի նախարարները նոյեմբերի 5-ին հրաժարական են ներկայացրել: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու որոշմամբ նրանք, սակայն, դեռ շարունակում են կատարել իրենց պարտականութիւնները: Յարոսլավ Կաչինսկու կաբինետի նախարարները իրենց պաշտօնները կթողնեն միայն այն ժամանակ, երբ Լեհաստանի նախագահը պաշտօնապէս կհաստատի նոր վարչապետի թեկնածութիւնը: Ըստ սահմանադրութեան, պետութեան ղեկավարը դրա համար ունի եւս երկու շաբաթ: Սակայն, ինչպէս յայտնել է Լեհաստանի նախագահի գրասենեակի ներկայացուցիչ Միխալ Կամինսկին, այս շաբաթ արդէն Լեհաստանի նախագահը մտադիր է վարչապետի պաշտօնում հաստատել «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցութեան առաջնորդ Դոնալդ Տուսկին, որ յաղթել էր այս տարուայ հոկտեմբերի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում:
  -   Միջազգային