ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՒԱՏԱՐԻՄ Է ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ<br /> ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱՆԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ<br />


ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՒԱՏԱՐԻՄ Է ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱՆԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ

  • 02-11-2007 17:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուշի վարչակազմում տարաձայնութիւններ չկան ոչ ռազմական միջոցներով իրանական միջուկային խնդրի լուծման հասնելու անհրաժեշտութեան առնչութեամբ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը: «Ես կարծում եմ, որ բոլորը (կառավարութիւնում) միակարծիք են իրանական խնդրի կարգաւորման նկատմամբ ԱՄՆ-ի մօտեցման առնչութեամբ` հարկաւոր է կենտրոնանալ տնտեսական պատժամիջոցների եւ դիւանագիտութեան վրայ»,- Պենտագոնում մամլոյ ասուլիսի ժամանակ նշել է նա: Այն հարցին, թէ Իրաքի շիա մահմեդականներին զէնքի մատակարարումը արտօնուել է իրանական կառավարութեան կողմից, Գեյթսը պատասխանել է. «Ալ-Կուդսի» (յատուկ ծառայութիւններ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի կազմում) ղեկավարութիւնը, անկասկած, այդ մասին (մատակարարումների) գիտի: Ինչ վերաբերում է Խամենեիին (Իրանի հոգեւոր առաջնորդը), ապա, կարծես եմ, կարելի է ասել, որ նաեւ նա, հաւանաբար, գիտի... Ես ենթադրում եմ, որ բարձր մակարդակներում (Իրանի կառավարութեան) այդ մասին գիտեն»:
  -   Միջազգային