ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՅԱՅՏՆԻ ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐ ՔՐԻՍՈՖԵՐ<br /> ՍՏԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԵՐԳԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՅԱՅՏՆԻ ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐ ՔՐԻՍՈՖԵՐ
ՍՏԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԵՐԳԸ

  • 31-10-2007 17:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանացի յայտնի երգեհոնահար Քրիսոֆեր Ստեմբրիջի, «Հովեր» կամերային երգչախմբի, «Նարեկացի» նուագախմբի եւ երգչուհի Աննա Մայիլյանի նոյեմբերի 1-ին կայանալիք համերգի ժամանակ առաջին անգամ վերանորոգումից յետոյ կհնչի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան երգեհոնը: Ինչպէս հոկտեմբերի 31-ի ասուլիսում յայտնեց կամերային երաժշտութեան տան տնօրէն Անդրանիկ Յարութիւնեյանը, երգեհոնի վերականգնումն առանց որեւէ վարձատրութիւն պահանջելու իրականացրել է գերմանացի մասնագէտ Քրիստիան Վեկշայդերը: 1979թ.-ին հոլանդական «Ֆլենտրոպ» ֆիրմայի կողմից կամերայինում տեղադրուած երգեհոնը 1990-ականներին դահլիճի չջեռուցման հետեւանքով զգալիօրէն վնասուել էր եւ թւում էր, թէ այն հնարաւոր չէ վերականգնել: Սակայն, ինչպէս նշեց Հայաստանում անցկացուող բարոկկո երաժշտութեան ամենամյան փառատոնի կազմակերպիչ Արամ Թալալյանը, այցելելով ամռանը Հայաստան, Ք.Ստեմբրիջը խոստացել է, որ իր լաւ բարեկամ Ք.Վեկշայդերը կգայ Երեւան եւ առանց որեւէ վարձատրության կվերականգնի երգեհոնը: Եվ իրոք, գերմանացի մասնագէտին յաջողուել է 10 օրում վերականգնել 18-րդ դարի երկրորդ կէսին ստեղծուած երգեհոնի կրկնօրինակը: Ա.Թալալյանը յայտնեց նաեւ, որ ՀՀ մշակոյթի նախարարի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել հայ երգեհոնահարներից մէկին վերապատրաստման նպատակով գործուղել Գերմանիա:
  -   Մշակոյթ