2008 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ<br /> ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ 147 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՒ 375<br /> ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ<br />


2008 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ
ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ 147 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՒ 375
ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ

  • 30-10-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական բիւջէի նախագծով պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը ծրագրաւորուած է շուրջ 44,3 մլրդ դրամ, ինչը 2007թ.-ի համեմատ 0,9 տոկոսով աւելի է: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում յայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պաւել Սաֆարեանը: Ըստ նրա, ընթացիկ տարուայ համեմատ ծախսերի աճը հիմնականում պայմանաւորուած է դատական համակարգի, դատախազութեան, ինչպէս նաեւ պետական կառավարման առանձին մարմինների կառուցուածքային փոփոխություններով եւ պետական կառավարման մարմիններում աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ: Պետական կառավարման մարմինների պահպանման ընդհանուր ծախսերի կէսից աւելին` շուրջ 24,8 մլրդ դրամը, 2008-ին նախատեսուած է ուղղել աշխատավարձի ֆոնդին: 2008-ին պետական կառավարման ապարատի աշխատողների միջին աշխատավարձը կկազմի 127 491 դրամ` 2007թ.-ի 116,7 հազար դրամի դիմաց, քաղծառայողներինը` 123 հազար դրամ` 106 հազար դրամի դիմաց, ԱԳՆ-ում աշխատող դիվանագետներինը` 200 հազար դրամ` 161 հազար դրամի դիմաց, դատախազութեան համակարգում` 245 հազար դրամ` 119 հազար դրամի դիմաց, ընդ որում դատախազների միջին աշխատավարձը կկազմի 375 հազար դրամ` 2007թ.-ի 147 հազար դրամի դիմաց (մօտ 445 ԱՄՆ դոլար):
  -   Տնտեսութիւն