«ԲԻՏՑԵՎՅԱՆ ՄՈԼԱԳԱՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ<br />


«ԲԻՏՑԵՎՅԱՆ ՄՈԼԱԳԱՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ

  • 29-10-2007 20:14:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի քաղաքային դատարանը յատուկ ռեժիմի գաղութում ցմահ բանտարկութեան է դատապարտել այսպէս կոչուած «բիտցեւյան մոլագար» Ալեքսանդր Պիչուշկինին: Դրանից բացի, դատարանը Պիչուշկինին հարկադիր բուժում է նշանակել հոգեբոյժի մօտ պատիժը կրելու վայրում: «Դատարանը ընդունում է, որ Պիչուշկինը հոգեկան խանգարումներ ունեցող անձնաւորութիւն է, որոնք չեն բացառում մեղսունակությունը»,- ասուած է վճռում: Աւելի վաղ երդվյալ ատենակալների կոլեգիան նրան լիովին մեղաւոր էր ճանաչել 48 սպանութիւն եւ 3 մահափորձ կատարելու մէջ: Երդվյալների կարծիքով, մեղադրեալը նաեւ արժանի չէ ներողամտութեան: Պիչուշկինն ինքը լրիւ ընդունում է իր մեղքը, սակայն իր գործողութիւնների համար չի զղջում:
  -   Միջազգային