ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՒԸ<br />


ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՒԸ

  • 26-10-2007 15:57:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Կոսովոյում սկսուել է նախընտրական արշաւը, որին չնչին բացառութեամբ մասնակցում են միմիայն ալբանական կուսակցութիւններ եւ շարժումներ: Կոսովեան սերբերը Բելգրադի հրահանգով ձեռնպահ կմնան խորհրդարանական եւ տեղական ընտրութիւններին մասնակցելուց, որ նախատեսուած են նոյեմբերի 17-ին: Սոցիոլոգիական հարցումների տուեալներով, առաւելագոյն թւով ձայներ կստանայ Կոսովոյի Դեմոկրատական կուսակցութիւնը, որ գլխաւորում է վարչապետ Հաշիմ Տաչին: Ինչպէս ենթադրում են Պրիշտինայում, ընտրութիւնների յաջող անցկացումը կդառնայ անկախութեան նախերգանքը, որը նոր գումարման խորհրդարանը կարող է հռչակել անմիջապէս դեկտեմբերի 10-ից յետոյ, երբ աւարտուեն ինքնավարութեան կարգավիճակի վերաբերեալ բանակցութիւնները Բելգրադի հետ:
  -   Միջազգային