ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 26-10-2007 15:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Հերակլիոն քաղաքում հոկտեմբերի 27-ին կմեկնարկեն շախմատի Եւրոպայի տղամարդկանց 16-րդ եւ կանանց 7-րդ թիմային առաջնութիւնները: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը մրցավայր է մեկնել օլիմպիական կազմով, բացառութեամբ Արտաշէս Մինասեանի: Թիմում ընդգրկուած են Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Սմբատ Լպուտեանը եւ Կարեն Ասրեանը: Հայաստանի կանանց հաւաքականում են Էլինա Դանիելեանը, Լիլիթ Մկրտչեանը, Նելլի Աղինեանը, Սիրանուշ Անդրիասեանը եւ Լիանա Աղաբէկեանը: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 40, իսկ կանանց` 29 երկրների հաւվաքականներ: Շուեցարական մրցակարգով թիմերից իւրաքանչիւրը կանցկացնի 9-ական մրցախաղ: Իւրաքանչիւր մրցամարտի կմասնակցեն 4-ական շախմատիստներ: Յաղթանակի համար կտրուի` 2, իսկ ոչ-ոքիի` 1 միաւոր:
  -   Սպորտ