ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆՆ ՈՒՆԻ<br /> ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆՆ ՈՒՆԻ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔ

  • 23-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մշակոյթային գլոբալիզացիան հանգեցրել է ազգային ինքնատիպութեան, ազգային մշակոյթի, այդ թւում` ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանութեան խնդիրների վերհանման եւ դրանց նորովի լուծման անհրաժեշտութեանը: Այս մասին հոկտեմբերի 23-ին ոչ նիւթական մշակոյթային արժէքների պահպանութեանը նուիրուած «Գիտելիք եւ խորհրդանիշ, հավատալիք եւ սովորոյթ» խորագրով միջազգային 3-րդ գիտագործնական եռօրյա կոնֆերանսի բացման ժամանակ յայտարարեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը: Նրա խօսքերով, Հայաստանում այսօր ոչ նիւթական մշակոյթային ժառանգութիւնն ու ողջ արժեհամակարգը ունեն օրենսդրական եւ ինստիտուցիոնալ պաշտպանութեան կարիք: Ընդ որում, կարեւոր է ոչ միայն պետութեան կողմից առանձին օրէնքների ընդունումը, այլեւ դրանց համապատասխանեցումը ոլորտը կարգաւորող միջազգային չափորոշիչներով: ՀՀ Մշակոյթի նախարարութեան մշակոյթային քաղաքականութեան վարչութեան պետական ծրագրերի, մշակոյթային համագործակցութեան, գիտութեան եւ կրթութեան բաժնի պետ Գառնիկ Գույումջյանն իր ելոյթում նշեց, որ նախարությունը արդէն մշակել է «Ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան մասին» ՀՀ օրէնքի նախագիծը, որը գտնւում է շահգրգիռ նախարարութիւններում: Օրէնքի ընդունումը հետապնդում է մէկ նպատակ` կարգաւորել ոլորտում իրավափոխհարաբերությունները, ճշգրտել պետական կառավարման մարմինների իրաւասութիւնները, սահմանել այն ուղղութիւնները, որով պէտք է իրականացուի միջազգային համագործակցութիւնը: Գ.Գույումջեանը նշեց, որ Հայաստանը 2005թ. միացել է Ոչ նիւթական արժէքների պահպանութեան միջազգային կոնվենցիային: Գ.Գույումջեանը տեղեկացրեց, որ օրէնքի նախագծում կլինի յատուկ դրոյթ Սփիւռքում ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանութեան խնդիրների համար: Ազգագրագէտ Լեւոն Աբրահամեանի «Ոչ նիւթական մշակոյթի անորոշ սահմանները» թեմայով զեկուցման մէջ հստակեցուեց ոչ նիւթական եւ նիւթական արժէքների սահմանագիծը: «Ոչ նիւթական մշակոյթը այն ամէնն է, ինչը շրջապատում է մեզ եւ չի շոշափվում: Իմ կարծիքով, պէտք է սկսել նրանից, թէ ինչն է կորում կամ անհետանում մեր կենցաղից: Օրինակ` երգիչը երգում է, նրա երգելու ունակութիւնը ոչ նիւթական, չշոշափուող արժէք է. խնդիրն այն է, թէ ինչպէս պահպանել կատարման ունակութիւնը (վատ կամ լաւ երգը կամ կատարումը կարեւոր չէ)»,- ասաց ազգագրագէտը` համոզմունք յայտնելով, որ այսօր չեն կարող ստեղծուել նիւթական արժէքներ, եթէ չլինեն ոչ նիւթական արժէքները:
  -   Մշակոյթ