ՀՀԿ-Ի ԵՎ ՌՀՄ-Ի ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՒԱՆԻ ԹԻՒ 119<br /> ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ<br />


ՀՀԿ-Ի ԵՎ ՌՀՄ-Ի ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՒԱՆԻ ԹԻՒ 119
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

  • 17-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում եւ Արցախում անցկացուող Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միութեան (ՌՀՄ) օրերի շրջանակներում հոկտեմբերի 17-ին Երեւանի թիւ 119 միջնակարգ դպրոցում տեղի ունեցաւ Հայաստանում ֆրանսիական համայնքին նուիրուած երաժշտական-մշակոյթային ցերեկոյթ: Միջոցառմանը ներկայ էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերժ Սմեսոֆը: Պատուիրակութեան անդամները դպրոցին նուիրաբերեցին անհրաժեշտ բոլոր սարքավորումներով 5 համակարգիչներ` համակարգչային դասարան հիմնելու նպատակով: ՌՀՄ-ի փոխնախագահ Գերման Անանեանը հաւաստիացրեց, որ գործընթացը կշարունակուի այնքան ժամանակ, մինչեւ համակարգչային դասարաններով համալրվեն Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցները: Կարեւորելով ազգային գաղափարների շուրջ աշխարհի հայութեան համախմբումը, նա նշեց, որ այդ գործում առանցքային նշանակութիւն ունի մատաղ սերնդի կրթութիւնը եւ դաստիարակութիւնը:
  -   Հասարակութիւն