ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐՈՒԱՆԻՑ<br /> ԱՐԴԷՆ ՏՐՈՒԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆԵԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ<br />


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐՈՒԱՆԻՑ
ԱՐԴԷՆ ՏՐՈՒԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆԵԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

  • 16-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը հոկտեմբերի 16-ի նիստում որոշում ընդունեց մի շարք ընկերութիւնների եւ անհատ ձեռներեցների տուեալների փոխանցման, ինտերնետ հասանելիութեան եւ ելքային ձայնային ծառայութիւնների մատուցման 18 լիցենզիաներ տրամադրելու մասին: Յիշեցնենք, որ օգոստոսին յանձնաժողովը որոշում էր կայացրել «արմէնտել» ընկերութեանը տրուած թիւ 60 լիցենզիան փոփոխելու եւ էլեկտրոնային հաղրդակցության շուկան ազատականացնելու մասին, որն ուժի մէջ է մտել հոկտեմբերի 1-ից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց յանձնաժողովի Իրաւաբանական եւ լիցենզաւորման վարչութեան պետ Հմաեակ Ամիրաղեանը, արդէն տրամադրվել է ձայնային ծառայութիւնների մատուցման 34 լիցենզիա: Յանձնաժողովը ստացել է նաեւ էլեկտրոնային հաղորդակցութեան ոլորտում ծառայութիւնների մատուցման լիցենզիաների բազմաթիւ յայտեր: Հ.Ամիրաղեանը նշեց, որ լիցենզիաները տրւում են պարզեցուած կարգով: Համապատասխան փաստաթղթերի առկայութեան դէպքում դրանք կտրուեն բոլոր դիմողներին: Լիցենզիաների ստացման համար նախատեսուած պետական տուրքի չափը կազմում է 100 հազար դրամ (մօտ 300 ԱՄՆ դոլար):
  -   Տնտեսութիւն