ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ<br /> ՊԱՏՄՈՂ «ԵՐԵՒԱՆԻ ԳԼԽԱՒՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ» ՖԻԼՄԸ<br />


ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ՊԱՏՄՈՂ «ԵՐԵՒԱՆԻ ԳԼԽԱՒՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ» ՖԻԼՄԸ

  • 10-10-2007 19:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 20-րդ դարի ականաւոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կեանքին ու ճակատագրին է նուիրուած կինոռեժիսոր Տիգրան Խզմալեանի հեղինակած «Երեւանի գլխաւոր գաղտնիքը» փաստավավերագրական կինոնկարը, որի նորամուտը կայացաւ հոկտեմբերի 10-ին վարպետի անուան թանգարանում` հարազատների եւ ԶԼՄ-ների ներկայութեամբ: Սա «Հայաստան. 20-րդ դար» ֆիլմաշարի 11-րդ ֆիլմն է: Հեղինակի խօսքերով, Սանկտ Պետերբուրգի գեղարուեստի ակադեմիայի սանը, ում վստահավել է ռուսական մշակոյթի պահպանութիւնը, ով նախագծել եւ կառուցել է Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկուայի պալատական բազմաթիւ շինութիւնները, եղել է ռուսական պալատի ճարտարապետը իր կարճատեւ կեանքի ընթացքում հասել է փառքի գագաթին, սակայն ունեցել է դժբախտություններ (կորցրել է երկու դուստրերին), տեսել` մատնութիւն, դաւաճանութիւն, հալածանք եւ մնացել մաքուր ու անբասիր ինչպէս իր ստեղծագործությունները: Տիգրան Խզմալեանի տեղեկացրեց, որ այս թանգարանում էլ հենց ինքը բացայայտել է մեծ գիտնականի ու ճարտարապետի արուեստի գաղտնիքը` մէկ ընտանեկան նկարի միջոցով. Թամանյանի եւ նրա անգլուհի կնոջ` Կամիլա Էդվարդսի: Ռեժիսորը խորութեամբ ուսումնասիրել է Թամանյանի արխիւը եւ համոզուել, որ Երեւանի կառուցման գաղտնիքը հենց ճարտարապետի եւ նրա կնոջ` Կամիլայի մեծ սերն է եղել: Ըստ Խզմալեանի, Երեւանը շատ գաղտնիքներ ունի. «Մենք ապրում ենք պառակտման շրջանում եւ մեզ բոլորիս միացնում է Երեւանի նկատմամբ ունեցած մեր սէրը: Ես փորձել եմ բացայայտել Երեւանի գաղտնիքը, որն, ըստ իս, Թամանյանի եւ նրա կնոջ մեծ սերն է»: «Սա շատ կարեւոր է ասել հենց այսօր, որ այս քաղաքի հիմքում սէր է դրուած, սէր` կնոջ եւ տղամարդու միջեւ: Եվ այն ինչ արւում է քաղաքում պէտք է սիրով արուի, եթէ մենք ուզում ենք փրկել մեր քաղաքը, մեր երկիրը, եւ ունենալ ապագայ»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Ռեժիսորը համոզուած է, որ եթէ չլինէր սէրը, Երեւանը չէր լինի այդքան գեղեցիկ: Իսկ հիմա, ըստ նրա, շինհրապարակ դարձած Երեւանը կառուցապատւում է առանց սիրոյ ու քնքշանքի, ինչի արդիւնքում էլ «ունենք այն, ինչ ունենք. քառակուսի, անհրապոյր ու վանող շէնքեր ու կառոյցներ` ներկված ու մաքրված խրտվիլակի նման»:
  -   Մշակոյթ