ԵՒՐՈՊԱՆ ՆՇՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ<br />


ԵՒՐՈՊԱՆ ՆՇՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ

  • 10-10-2007 17:36:00   |   |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Եվրոպայում առաջին անգամ նշւում է Մահապատժի դէմ պայքարի օրը, չնայած Լեհաստանի առարկութեանը, որը շրջափակել էր նրա անցկացման փորձերը Եւրոմիութեան հովանու ներքոյ: Վարշավան կամենում էր, որպէսզի այդ օրը դառնայ ոչ միայն մահապատժի, այլեւ աբորտների եւ էվթանազիայի դէմ բողոքի օր: Արդիւնքում` օրն անցկացւում է Եւրոպայի Խորհրդի հովանու ներքոյ, քանի որ դրա համար չի պահանջւում բոլոր անդամների միահամուռ համաձայնութիւնը` անհրաժեշտ է ստանալ սոսկ ձայների մեծամասնութիւնը: «Եւրոպայի Խորհրդի անունից հանդիսավորապես յայտարարում եմ Մահապատժի դէմ եւրոպական օրուայ հիմնման մասին, որը կնշուի ամէն տարի հոկտեմբերի 10-ին»,- երեքշաբթի յայտարարել է Եւրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտէի նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Իերեմիչը: Մահապատժի վերացումը Եւրոպայի Խորհրդի անդամութեան գլխաւոր նախապայմաններից է: Վերջին մահապատիժը Եւրոպայի Խորհրդի երկրներում իրականացուել է 10 տարի առաջ` Ուկրաինայում:
  -   Միջազգային