ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՒԱԹԻ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ<br /> 6-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՅԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՒԱԹԻ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ
6-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՅԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

  • 09-10-2007 19:20:00   |   |  Սպորտ
ԱՆԹԱԼԻԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացուող շախմատի Եւրոպայի չեմպիոնների գաւաթի թիմային խաղարկութիւնում հոկտեմբերի 8-ին կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում Երեւանի «Բանկային արքայ»-ն 4,5:1,5 հաշւով յաղթեց Բելգիայի «Ռոշադե Յուփեն Կելմիս» ակումբին եւ 8 միաւորով ընթանում է 11-րդ տեղում: Իսկ առաջատարը 11 միաւորով Իսպանիայի «Լինեքս Մեջիկ»-ն է, որի կազմում հանդէս է գալիս հայաստանցի գրոսմայստեր Գաբրիէլ Սարգսեանը: Երեւանի «Միկա» կանանց ակումբը 6-րդ փուլում 3:1 հաշւով յաղթեց Գերմանիայի «Բոքսբանկ Հալլե»-ին եւ 8 միաւորով 4-րդ տեղում է: Կանանց մրցաշարի առաջատարը 11 միաւորով Մոնակոյի «Մոնտեկառլոն» է: Հոկտեմբերի 9-ին նշանակուած են վերջին` 7-րդ, փուլի հանդիպումները:
  -   Սպորտ