ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՈՒԱ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՈՒԱ

  • 09-10-2007 17:16:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 9-ին ժամանում է Մոսկուա: Սա Ֆրանսիայի նոր նախագահի առաջին պաշտօնական այցն է Ռուսաստան: Այն կտեւի երկու օր: Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ «Ֆրանսիան Ռուսաստանի համար եղել եւ մնում է հեռանկարային գործընկերներից մէկը»: Այդ առնչութեամբ նա ընդգծել է, որ բանակցութիւնների ընթացքում առաջին հերթին կքննարկուեն առեւտրատնտեսական յարաբերութիւնների առկայ վիճակի եւ հեռանկարի հարցերը: Մինչդեռ Փարիզում մտադիր են ուշադրութիւնը բեւեռել նախ եւ առաջ միջազգային խնդիրների վրայ: «Կարծում եմ, աւելի շատ կխոսվի ռազմավարական, քան տնտեսական հարցերի մասին»,- յայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Ստանիսլաս դե Լաբուլեն:
  -   Միջազգային