ՑՅՈՒՐԻԽՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՈՒԵՍՏԻՆ ԵՎ<br /> ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆԸ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ՑՅՈՒՐԻԽՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՈՒԵՍՏԻՆ ԵՎ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆԸ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 05-10-2007 19:40:00   |   |  Մշակոյթ
ՑՅՈՒՐԻԽ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ցյուրիխի «EWZ» ցուցասրահում հոկտեմբերի 4-ին բացուել է «Հայկական բնանկարները ժամանակակից արուեստում եւ ճարտարապետությունում» ցուցահանդէսը: Այն կազմակերպուել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանութեան ջանքերով` Ցյուրիխի քաղաքապետարանի սերտ համագործակցութեամբ: «Խորհրդանիշների բնանկար, կառուցոուած միջավայրի բնանկար, երազանքների բնանկար» խորագրով անցնող ցուցահանդէսը նուիրուած է Հայաստանի ժամանակակից արուեստին եւ ճարտարապետութեանը: Այն հանդիսատեսին է ներկայացնում, թէ ինչպէս տեղանքը, բնակավայրն ու միջավայրը համադրութեան մէջ իրենց ազդեցութիւնն ու դրոշմն են թողում ճարտարապետութեան, գրականութեան, գեղարուեստի եւ երաժշտութեան վրայ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ցուցահանդէսը հերթականն է Շվեյցարիայում ՀՀ դեսպանութեան կազմակերպած միջոցառումների շարքում, որոնց նպատակն է ներկայացնել Հայաստանի հարուստ մշակոյթային ժառանգութիւնը որպէս արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկում ձեւաւորուած յուրօրինակ գոյութիւն: Դրանցից ամենանշանակալիցը Ժնեւում սեպտեմբերին բացուած «Հայաստանի մանրանկարչությունը. Մատենադարանի հաւաքածուն» ցուցահանդեսն է:
  -   Մշակոյթ