ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՈՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ<br /> ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՈՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 02-10-2007 15:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը արտերկրում ներկայացնելու արդիւնաւէտ միջոցներից է մշակոյթային միջոցառումների կազմակերպումը: Այս մասին հոկտեմբերի 2-ի ասուլիսում նշեց Աուստրիայում (համատեղությամբ նաեւ` Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում) ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմեանը, յաւելելով, որ նաեւ մշակոյթի ներկայացմամբ են պայմանաւորուած Հայաստանի արտաքին քաղաքանության զարգացումները: Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ թէեւ ՀՀ-ի դեսպանատները կազմակերպում են հայկական մշակոյթին նուիրուած միջոցառումներ եւ փառատոներ, սակայն Հայաստանը արտերկրում պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական յատկացումներ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարեանը յայտնեց, որ դեսպանատան նախաձեռնութեամբ դեկտեմբերին Սոֆիայի կենտրոնական պատկերասրահում կբացուի հայկական ժամանակակից գեղարուեստի ցուցահանդէս:
  -   Մշակոյթ