ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ ՓՈԽԵԼՈՒ Է Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ <br /> ԱՇԽԱՏԱՈՃԸ` ՓՈՐՁԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ<br />


ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ ՓՈԽԵԼՈՒ Է Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱՈՃԸ` ՓՈՐՁԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ

  • 28-09-2007 19:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հովհ.Թումանյանի թանգարանի նոր տնօրէն Նարինէ Թուխիկյանը հիմնովին փոխելու է հաստատութեան գործելակերպը: «Մենք փակ ենք եղել աշխարհի առջեւ, թանգարանագիտությունն ամբողջ աշխարհում անընդհատ փոփոխվող ու զարգացող գիտութիւն է, իսկ մեզանում այն այսօր էլ մնացել եւ գործում է աւանդական ստերեոտիպերով»,- գտնում է թանգարանի նոր տնօրէնը: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ունեցած հանդիպանը նա յայտարարեց, որ այսուհետ թանգարանը գործելու է բաց եւ նոր շնչով. «Ես բացել եմ թանգարանի դռները, որ աշխարհում տեղի ունեցող թանգարանային նոր գործընթացները լցուեն մեր տունը»: Ըստ նրա, Թումանյանն առատ նիւթ է թողել սերունդներին, ինչն առաջին հերթին պէտք է պահպանել, ապա եւ սիրելի ու մատչելի դարձնել հանրութեան համար: «Ես փորձելու եմ փոխել թանգարանում իրականացyող աշխատանքի ձեւը. այցելուն` մտնելով թանգարան, չպէտք է հանդիպի իր պարատականությունը կատարող էքսկուրսավարին, ով հապճեպ կամ ցաք ու ցրիվ պատմում է ցուցադրվող նիւթի մասին եւ դրանով էլ աւարտում իր գործը: Փորձելու ենք վերականգնել Թումանյանի խաղերը, որոնք բանաստեղծը հնարել էր հենց երեխաների համար: Կազմակերպելու ենք խաղային մրցոյթներ, որոնք ե'ւ գիտելիքներ կտան երեխաներին, ե'ւ հետաքրքրութիւն կառաջացնեն նրանց մօտ»,- ասում է թանգարանի տնօրէնը: Արդէն վերականգնվել է «Առածանի» մանկական խաղը, որը սովորական լոտոյից տարբերւում է նրանով, որ խաղացողները պէտք է անպայման իմանան առածները: Ըստ տնօրէնի, այս կերպ կարելի է զարգացնել թանգարանային բիզնեսը, որն ամբողջ աշխարհում արդէն վաղուց ընդունուած է: «Նման միջոցներով ստացւող գումարները կփորձենք ներդնել մէկ այլ թանգարանային գործի մէջ, որը նույնպես որոշակի գումարներ կբերի: Այսպէս փոքր քայլերով կփորձենք ստեղծել նոր աշխատելաձեւ` ժամանակին համահունչ»,- ասում է նա: Նարինէ Թուխիկյանը յայտնեց, որ արդէն թանգարանի ուժերով տպագրուել են Թումանյանի դիմանկարով եւ նրա գործերի պատկերներով փոստային քարտեր, որոնք բաժանուել են տուրիստական գործակալութիւններին: Պատրաստւում է նաեւ թանգարանի ինտերնետային կայք-էջը: Թանգարանում կբացուի նաեւ «Բզէզի դպրոցը» նախադպրոցական տարիքի երեխաների համար, որոնք խաղերի միջոցով կստանան գիտելիքներ:
  -   Մշակոյթ