ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱԻՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱԻՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 28-09-2007 16:03:00   |   |  Միջազգային
ԷՎՈՐԱ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պորտուգալիայի հարաւում գտնուող Էվորա քաղաքում սեպտեմբերի 28-ին մեկնարկում է Եւրոմիութեան պաշտպանութեան նախարարների ոչ պաշտօնական հանդիպումը: Հանդիպման ընթացքում, որը կտեւի երկու օր, ԵՄ 27 երկրների պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական գործընկերութեան հարցերը: Էվորայի հանդիպման նախօրեակին Պորտուգալիայի ազգային պաշտպանութեան նախարար Նունու Սեւերյանու Տեյշեյրան կոչ է արել պաշտպանութիւնը դարձնել ԵՄ գերակայութիւններից մէկը:
  -   Միջազգային