ՄԻՆՉԵՒ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ<br /> ԵՐԿՈՒ ՄԵԾ ՑՈՒՑԱՍՐԱՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ՄԻՆՉԵՒ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ
ԵՐԿՈՒ ՄԵԾ ՑՈՒՑԱՍՐԱՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 26-09-2007 16:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ տարեվերջ կաւարտուեն Հայաստանի նկարիչների միութեան (ՀՆՄ) երկու մեծ ցուցասրահների վերակառուցման աշխատանքները: Շինարարութիւնը փոխշահավետ պայմաններով իրականացնում է «Ռենգեմա» շինկազմակերպությունը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՆՄ-ի նախագահ Կարեն Աղամեանը, պայմանագրի համաձայն, վերանորոգումից յետոյ երկու ցուցասրահների ընդհանուր մակերեսը ներկայիս 620 քմ-ի փոխարէն կկազմի 860 քմ: Նրա խօսքերով, առաջին հարկի ցուցասրահը նախատեսուած է գեղանկարչական, իսկ երկրորդ յարկինը` գրաֆիկական աշխատանքների ցուցադրության համար: Կ.Աղամեանը յայտնեց նաեւ, որ վերանորոգումից յետոյ միութիւնը կկազմակերպի բազմաբնոյթ ցուցահանդեսներ: «Միութեան դռները բաց կլինեն բոլոր նկարիչների համար: Եվ այստեղ ցուցադրվեն ոչ միայն աւագ եւ միջին սերնդի, այլեւ սկսնակ նկարիչների գործերը»,- նշեց Կ.Աղամեանը:
  -   Մշակոյթ