ՊԵՆՏԱԳՈՆԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԷՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԷՋ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԷՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԷՋ

  • 24-09-2007 19:33:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը զէնք է մատակարարում իրաքեան գրոհայիններին, ներառեալ շարժական զենիթահրթիռային համալիրներ եւ հակատանկային նռնականետներ: Այս մասին յայտարարել է Բաղդադի ամերիկեան հրամանատարութեան պաշտօնական ներկայացուցիչ, դերծովակալ Մարկ Ֆոքսը: Ըստ նրա, ամերիկեան զինծառայողները Իրաքում իրականացyող գործողութիւնների ժամանակ շարունակում են գտնել շարժական զինթահրթիռային համալիրներ, ինքնաուղղորդվող ինֆրակարմիր մարտագլխիկով հանդերձված հրթիռներով, արդիականացուած նռնականետներ, ինչպէս նաեւ 240-միլիմետրանոց չկառավարվող ռեակտիւ արկեր: Թեհրանը համառօրէն մերժում է նման բնոյթի մեղադրանքները:
  -   Միջազգային