ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԻ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ<br />


ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԻ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ

  • 18-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առեւտրաշրջանառութեան ծաւալներով Բելառուսի գործընկեր նախկին խորհրդային երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է եօթերորդ տեղը: Այս մասին սեպտեմբերի 18-ին հանդիպմանը յայտնեց այցով Հայաստանում գտնուող Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Բոբրովը: Ըստ նրա, 2007թ.-ի յունուար-յուլիսին հայ-բելառուսական ապրանքաշրջանառութեան ծաւալները կազմել են 15,7 մլն ԱՄՆ դոլար` ամբողջ 2006թ.-ի 21,3 մլն դոլարի դիմաց: Վ.Բոբրովի խօսքերով, Բելառուսի գործարարները հեռանկարային են համարում համագործակցութիւնը խմիչքների արտադրութեան, տեղեկատուական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում: Նա նշեց, որ Հայաստանից Բելառուս են արտահանւում մրգահյութեր, կոնիակ, գինի, ապակէ տարաներ, դեղորայք, հանքային ջրեր, իսկ Բելառուսից ներկրւում են սառնարաններ, բեռնատար մեքենաներ, տրակտորներ, ավտոմասեր, տրիկոտաժ, շինանիւթ, կահոյք եւ այլն: ՀՀ ԱԱՊ-ի նախագահ Մարտին Սարգսեյանի խօսքերով, թեպետ տրանսպորտային լուրջ խնդիրները հնարաւորութիւն չեն տալիս իրագործելու մի շարք համատեղ ծրագրեր, այնուամենայնիւ հայ-բելառուսական տնտեսական համագործակցութեան հրաշալի օրինակներ կան: Նա միաժամանակ հոյս յայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն համագործակցութեան ոլորտների ընդլայնմանը: Նշենք, որ երկու երկրների ԱԱՊ-երի միջեւ համագործակցութիւնը սկսուել է 2002թ.-ին` համապատասխան համաձայնագրի կնքմամբ: Նշենք նաեւ, որ ըստ պաշտօնական վիճակագրութեան, 2007թ.-ի առաջին 7 ամիսներին Հայաստանից Բելառուս արտահանման ծաւալները կազմել են 1,7 մլն ԱՄՆ դոլար (ամբողջ 2006թ.-ին` 3,8 մլն դոլար), իսկ ներմուծման ծաւալները` 14 մլն դոլար (ամբողջ 2006թ.-ին 17,5 մլն դոլար): Առեւտրային հաշուէկշռի բացասական սալդոն 2006թ.-ին կազմել է աւելի քան 13 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն