ՄԻՆՉԵՒ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ»<br />


ՄԻՆՉԵՒ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ»

  • 18-09-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարկական կազմակերպութիւնների ասոցիացիայի (ԵԿԱՅ) նախաձեռնութեամբ մինչեւ տարեվերջ Հայաստանում կանցկացուի «Հայ-վրացական երիտասարդական երկխօսութիւն»: Ինչպէս սեպտեմբերի 18-ի ասուլիսում յայտնեց ասոցիացիայի նախագահ Ատոմ Մխիթարեանը, միջոցառման ընթացքում կքննարկուեն, մասնաւորապէս, Հայաստան-Վրաստան երկկողմ յարաբերութիւններին վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայ երիտասարդության խնդիրներին, Ա.Մխիթարեանը նշեց, որ Հայաստանում ապրող աւելի քան 800 հազար երիտասարդների ընդամէնը 1,5%-ն է ընդգրկուած հասարակական աշխատանքներում: Որպէս օրինակ նշուեց, որ Լեհաստանում այս ցուցանիշը 20-25% է կազմում: Ի դէեպ, ասոցիացիայի նախագահի դիտարկմամբ, հանրապետութիւնում գրանցուած աւելի քան 400 երիտասարդական կազմակերպություններից ակտիւ գործունէութիւն են ծաւալում 40-45-ը: Նշուեց նաեւ, որ Ռուսաստանի հայերի միութիւնը նախատեսում է ստեղծել Համառուսաստանեան երիտասարդական կենտրոն:
  -   Հասարակութիւն