ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԳԵԼԵԼ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ<br /> ՇԷՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՈՒԱԾ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ<br /> ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԳԵԼԵԼ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ
ՇԷՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՈՒԱԾ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

  • 17-09-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող ամէնօրեայ ստուգումների արդիւնքում հասարակական սննդի 28 օբյեկտներում արձանագրուել են խախտումներ, մասնաւորապէս, երաժշտութեան սահմանուած բարձրութեան գերազանցում: Ինչպէս սեպտեմբերի 17-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչութեան պետ Կարեն Գեւորգեանը, ստուգումներն անցկացուել են հիմնականում բնակիչների ահազանգերի հիման վրայ: Ըստ նրա, նշուած օբյեկտների սեփականատէրերի նկատմամբ կիրառուել են վարչական տույժեր` 30-50 հազ. դրամի (մօտ 88-147 ԱՄՆ դոլար) սահմաններում: Կ.Գեւորգեանը նշեց, որ քաղաքապետարանը բնակչութիւնից բազմաթիւ բողոքներ է ստանում հիմնականում բնակելի շէնքերի նկուղներում տեղակայուած զվարճանքի օբյեկտների վերաբերեալ: Ըստ նրա, բնակիչների բողոքները հիմնականում արդարացի են, քանի որ շէնքերի նկուղներում նման օբյեկտների գործունէութիւնը օրէնքով արգելուած է: Նշուեց, որ քաղաքապետարանը բոլոր համայնքների ղեկավարներին յանձնարարել վերանայել բազմաբնակարան շէնքերի առաջին հարկերում, ինչպէս նաեւ նկուղներում տեղակայուած գիշերային ակումբների եւ զվարճանքի օբյեկտներին տրուած թույլտվությունները: Ըստ Կ.Գեւորգեանի, քաղաքապետարանի համապատասխան վարչութիւնը պատրաստւում է դիմել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութեանը առաջարկութեամբ` մշակել համապատասխան կարգ, ըստ որի բազմաբնակարան շէնքերում տեղակայուած նման օբյեկտների գործունէութիւնը ընդհանրապես չթոյլատրուի:
  -   Հասարակութիւն