ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆ

  • 12-09-2007 17:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Դե ֆակտո» ամսագիրը ՀՀ շախմատի ֆեդերացիայի եւ Երեւանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի հետ համատեղ սեպտեմբերի 19-20-ին ԶԼՄ ներկայացուցիչների միջեւ կանցկացնի կանանց եւ տղամարդկանց շախմատի առաջնութիւն: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց «ԶԼՄ-ների շախմատի առաջնութիւն - 2007» կազմկոմիտէի նախագահ Գրիգոր Յովհաննիսեանը: Նա նշեց, որ իւրաքանչիւր ԶԼՄ-ից մրցաշարին մասնակցելու իրաւունք կունենայ մէկ ներկայացուցիչ: Յաղթողին կյանձնուի մրցաշարի փոխանցիկ գաւաթը: Գ.Յովհաննիսեանի խօսքերով, առաջին վեցնյակից կկազմաւորուի Հայաստանի ԶԼՄ-ների շախմատի հաւաքականը: Իսկ մրցաշարում առաջին 15 տեղերը գրաւած լրագրողները կմասնակցեն ՄԱԿ-ի եւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպուած սեպտեմբերի 29-ին կայանալիք ամենամեայ մրցաշարին:
  -   Սպորտ