ՍԵՊԵՏԵՄԲԵՐԻ 14-20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ<br /> ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ<br />


ՍԵՊԵՏԵՄԲԵՐԻ 14-20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ
ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ

  • 12-09-2007 17:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի ազգային տոնի կապակցութեամբ սեպտեմբերի 14-20-ին Երեւանում, Գիւմրիում եւ Վանաձորում առաջին անգամ կանցկացուի բրազիլական մշակոյթային շաբաթ: Այն կազմակերպուել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանութեան եւ ՀՀ Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ: Ինչպէս սեպտեմբերի 12-ի ասուլիսում յայտնեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ռենաթե Սթիլլեն, շաբաթուայ շրջանակներում կկազմակերպուեն բազմաբնոյթ միջոցառումներ: «Մենք փորձել ենք շաբաթուայ ընթացքում հնարավորինս ներկայացնել բրազիլական մշակոյթը, քանի որ Հայաստանում Բրազիլիայի մասին քիչ են տեղեկացված, իսկ Բրազիլիայում, հակառակը, շատ լաւ են ճանաչում հայերին եւ հայ մշակոյթը: Դրա պատճառը Բրազիլիայում գոյութիւն ունեցող 40-50 հազարանոց հայկական համայնքի առկայութիւնն է»,- նշեց դեսպանը: Բրազիլական մշակոյթային շաբաթուայ շրջանակներում Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը կկայանայ բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզէ Քառասկեյրայի եւ «Պրիմավերա» լարային քառեակի համերգը, իսկ «Առագաստ» սրճարանում կկազմակերպուի երկու երկրների երաժիշտների համատեղ համերգը, որի ընթացքում կներկայացուեն հայ եւ բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործութիւններ: Շաբաթուայ ընթացքում Կոմիտասի անուան կոնսերվատորիայում կկամակերպվի բրազիալական պարերի մրցոյթ, իսկ Բրազիլիայի դեսպանատանը կցուցադրուեն այդ երկրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր: Նշենք, որ նոյն ծրագիրն ամբողջութեամբ կներկաայացվի նաեւ Գիւմրիում եւ Վանաձորում:
  -   Մշակոյթ