ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

  • 12-09-2007 12:15:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սեպտեմբերի 12-ին յայտարարել է հրաժարական տալու մտադրութեան մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: «Այսօր ես որոշում եմ ընդունել վարչապետի պաշտօնից հեռանալու մասին»,- լրագրողներին յայտարարել է Սինձո Աբեն: Ըստ վարչապետի, այդ քայլի համար պատճառ է դարձել ահաբեկչութեան դէմ պայքարի մասին յատուկ օրէնքի գործողութեան ժամկէտը երկարացնելու հարցի շուրջ Դեմոկրատական կուսակցութեան գլխաւորած երկրի ընդդիմութեան հետ փոխզիջման հասնելու անհնարինութիւնը: Նշենք, որ տուեալ օրէնքը ուժի մէջ է մինչեւ նոյեմբերի 1-ը: Ըստ այդ օրէնքի, ճապոնացի լցարկողները 2001թ. ի վեր գտնւում են Հնդկական ովկիանոսում եւ վառելիք են մատակարարում Աֆղանստանում խաղաղարար առաքելութեանը մասնակցող կոալիցիայի նաւերին: «Պէտք է փոխել իրավիճակը: Հաւանաբար ահաբեկչութեան դէմ պէտք է պայքարել այլ վարչապետի ղեկավարութեամբ» ,- յայտարարել է Աբեն: Ըստ վարչապետի չի կարելի դադարեցնել ճապոնացի զինվորականների գործունէութիւնը, որը «այդպիսի բարձր գնահատականի է արժանացել համաշխարհային հանրութեան կողմից»:
  -   Միջազգային