ԼՈՒՎՐՅԱՆ «ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿԲԱՑՈՒԻ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ<br />


ԼՈՒՎՐՅԱՆ «ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ԿԲԱՑՈՒԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

  • 10-09-2007 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պատմութեան թանգարանում սեպտեմբերի 11-ին կբացուի «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդէսը, որը Ֆրանսիայում Հայաստանի տարուայ կապակցութեամբ Լուվրում ներկայացուած «Սուրբ Հայաստան» ցուցահանդէսի մասնակի կրկնօրինակն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի եւ Հայաստանի պատմությասն թանգարանի ցուցանմուշները կներկայացուեն Երեւանում` հնարավորինս պահպանելով Լուվրի թանգարանի կողմից իրականացուած սցենոգրաֆիայի սկզբունքն ու ոճը: Ինչպէս սեպտեմբերի 10-ին մամլոյ ասուլիսում յայտնեց Հայաստանի նախագահի խորհրդական, Ֆրանսիայում Հայաստանի տարուայ հայկական կողմի գլխաւոր յանձնակատար Վիգէն Սարգսեանը, լուվրյան ցուցահանդէսի կրկնօրինակի բացումը Հայաստանում ինքնանպատակ չէ: Ֆրանսիայում Հայաստանի տարուայ պետական յանձնաժողովը, հաշուի առնելով ցուցահանդէսի գիտական, ճանաչողական եւ ուսուցողական նշանակութիւնը, ինչպէս նաեւ աննախադէպ հնչեղությունն ու դրա նկատմամաբ հայ հասարակութեան մեծ հետաքրքրութիֆւնը, որոշում է կայացրել ցուցահանդէսը վերաբացել Հայաստանում աւելի փոքր մասշտաբներով: Փարիզյան ցուցահանդէսում, բացի յիշեալ երեք թանգարաններից, ներկայացուած են եղել նաեւ ցուցանմուշներ ինչպէս Հայաստանի այլ թանգարաններից, ինչպէս նաեւ արտերկրի հաւաքածուներից` Իտալիայից, Ռուսաստանից, Ստամբուլից, Երուսաղեմից եւ այլն: Վ.Սարգսեյանի խօսքերով, տուն վերադարձած հայկական մշակոյթի նուիրական արժէքները կներկայացուեն ժամանակագրական ութ տարբեր բաժիններով: Ցուցահանդէսը կսկսուի Աստուածաշնչեան Հայաստանի վկայութիւններից` Նոյեան տապանի մասունքով եւ կեզրափակուի 17-18-րդ դարերի Վենետիկի, Կոստանդնուպոլսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի, եւ Հեռաւոր արեւելքի հայկական համայնքներում ստեղծուած մշակությին արժէքների ցուդրանքով: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեյանի որոշմամբ, ցուցահանդէսը պարտադիր պէտք է դիտեն Հայաստանի աւագ դպրոցի բոլոր աշակերտները: Նրանց այցերը կլինեն անվճար: Ֆրանսիայում Հայաստանի տարին տեւել է 2006թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ 2007թ. յուլիսի 14-ը: «Սուրբ Հայաստան» ցուցահանդէսը, որը այդ տարուայ կարեւոր միջոցառումներից մէկն էր, տեւել է 2007թ. փետրվարից մինչեւ մայիս: Վիգէն Սարգսեանը յայտնեց, որ «Սուրբ Հայաստան» ցուցահանդէսը գրանցել է աննախադէպ թիւ ժամանակաւոր ցուցադրության համար` 300 հազար այցելու երեք ամսում: Իսկ «Սուրբ Հայաստան»-ի խաչքարերի բաժինը, որը տեղադրուած է եղել Լուվրի մուտքի մօտ, դիտել է 2,5 մլն այցելու: «Ֆիգարօ» թերթը դրանք անուանել է «հայկական բուրգեր», իսկ Հայաստանը` «քրիստոնեության աւագ դուստր»: Վ.Սարգսեանը յայտնեց, որ Հայաստանի տարուայ շրջանակներում կազմակերպուել է 850 միջոցառում Ֆրանսիայի 165 քաղաքներում: Հայաստանից այդ միջոցառումներին մասնակցել են 17 թանգարաններ եւ բազմաթիւ մշակությաին կոլեկտիվներ, ընդամէնը 1600 մարդ: Սեպտեմբերի 11-ին Հայստանի պատմութեան թանգարանում կբացուի նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարուայ տեղեկատուական ցուցահանդէս, ուր կներակայացվեն այն բազմահազար բուկլետնեը, բրոշիւրները, ցուցապաստառներն ու կատալոգները, որոնք տպագրուել Ֆրանսիայում:
  -   Մշակոյթ