ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-ԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ «ԱՐՑԱԽԵԱՆ ԱՌԱՋԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆ»` ՆՈՒԻՐՈՒԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄԵԱԿԻՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-ԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ «ԱՐՑԱԽԵԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓԱՌԱՏՈՆ»` ՆՈՒԻՐՈՒԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄԵԱԿԻՆ

  • 06-09-2007 20:42:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական կամերային նուագախմբի նախաձեռնութեամբ սեպտեմբերի 11-15-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացուի «Արցախեան առաջին փառատոն»` նուիրուած Շուշիի ազատագրման 15-ամեակին: Ինչպէս սեպտեմբերի 6-ի ասուլիսում յայտնեց նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբէկեանը, փառատոնի ժամանակ կկատարուեն հայ եւ օտարազգի կոմպոզիտորների լաւագոյն գործերը: Փառատոնի շրջանակում կամերային նուագախումբն ու երգչախումբը համերգներով հանդէս կգան Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Գանձասարում եւ Վանք գիւղում: Իսկ սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք գալա-համերգին կմասնակցեն նաեւ Արցախի պետական կամերային երգչախումբն ու նուագախումբը, ինչպէս նաեւ զինուորական փողային նուագախումբը: Նշուեց, որ փառատոնի հովանաւորն է ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը: Անդրադառնալով հայ երգարվեստի ներկայիս վիճակին, Ա.Ղարաբէկեանը նշեց, որ այդ բնագաւառում քաոս է տիրում եւ արժէքներ չկան: «Երբ լսում ես մեր այսօրուայ էստրադային երգիչներին, կամ ինչպէս իրենք են իրենց անուանում` «աստղերին», ապա տեսնում ես, որ նրանց մասնակցութեամբ համերգները նման են հարսանեկան խնջոյքների»,- ասաց Ա.Ղարաբէկեանը: Ըստ նրա, անընդունելի է, որ Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու «Արամ Խաչատրեան» համերգասրահը տրամադրւում է «ում պատահի», քանզի «այդ բեմերը միմիայն պրոֆեսիոնալների համար են»:
  -   Մշակոյթ