«ԸՆԴԴԷՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ» ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏԸ.<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԵՐԺՈՂՆԵՐԸ ՄԷԿԸ ՄԻՒՍԻ ՅԵՏԵՒԻՑ ՏԱՊԱԼՒՈՒՄ ԵՆ<br />


«ԸՆԴԴԷՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ» ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏԸ.
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԵՐԺՈՂՆԵՐԸ ՄԷԿԸ ՄԻՒՍԻ ՅԵՏԵՒԻՑ ՏԱՊԱԼՒՈՒՄ ԵՆ

  • 05-09-2007 19:00:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Շատ երկար տարիներ է ինչ Աբրահամ Ֆոքսմանը եւ «Ընդդէմ զրպարտությունների լիգայի» (ADL)-ի ղեկավարները դուրս են եկել իրենց կազմակերպութեան ազնիւ առաքելութեան սահմաններից, այն է` «վերջ տալ հրեայ ժողովրդի դէմ զրպարտությանը», եւ խառնուել են միջազգային քաղաքականութեանը: ADL-ն ըստ երեւույթին ինքն իրեն նշանակել է Իսրայելի ռազմավարական շահերի ու նաեւ ողջ աշխարհի, մասնաւորապէս Թուրքիայի հրեաների բարօրութեան պաշտպան: Զավեշտալի է, որ անդադար գովաբանելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի հանդուրժողականությունը, ADL-ը շարունակ լուրջ մտահոգութիվւն է արտայայտում այդ երկրում մնացած փոքրաթիվ հրեաների անվտանգութեան կապակցութեամբ: Ֆոքսմանը ու իր խումբը խառնուած չէին լինի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման շուրջ անցած շաբաթվ բարձրացած աղմուկում, եթէ նրանք պարզապէս հաւատարիմ մնային հակասեմականության դէմ պայքարելու իրենց առաքելութեանը: Ինչպէս Հերբ Քեյնոնը նշում է «Ջերուսալիմ փոսթ» թերթի օգոստոսի 24-ի համարում, ADL-ը Իսրայելին օգտակար չլինելուց բացի «խանգարում է» Իսրայելի դիվանագիտությանը` ստեղծելով աւելորդ եւ անցանկալի բարդութիւններ: ADL-ի ղեկավարները գործում էին այնպէս, կարծես թէ իրենք պատասխանատու են Իսրայելի անվտանգութեան համար, այլ ոչ թէ ղեկավարում են քաղաքացիական իրաւունքների ամերիկեան մի կազմակերպութիւն: Նրանք մոռանում են, որ պաշաճ կերպով ընտրուած Իսրայելի ղեկավարներն իր վիճակի են պաշտպանել ոչ միայն իրենց երկրի, այլեւ Թուրքիայում ապրող իրենց ազգակիցների շահերը: Արտերկրի քաղաքական կեանքին անխոհեմաբար խառնուելու գործընթացում ADL-ը առանց մտածելու համաձայնում է համագործակցել թուրք մերժողականների հետ եւ նոյնիսկ իրենց անունից լոբբինգ իրականացնել` Հայոց Ցեղասպանութեան փաստերը հաստատարող կոնգրեսական բանաձեւի ընդունումն արգելափակելու համար: Մի շարք անմիտ դատողութիւնների եւ դրակոնյան որոշումների արդիւնքում Ֆոքսմանն անցած շաբաթ հաջողացրեց մի մեծ հակամարտութեան մէջ ներքաշել իր կազմակերպութեանը, Ամերիկայի հրեական համայնքը, ինչպէս նաեւ Իսրայել պետութիւնը, ինչն էլ զայրացրեց ոչ միայն ամերիկահայ համայնքին, այլեւ Ամերիկայի մեծաթիւ հրեաների եւ նոյնիսկ Իսրայելի ու Թուրքիայի կառավարութիւններին: Տարիներ շարունակ մերժելով Հայոց Ցեղասպանութեան հարցում թուրքական սպառնալիքներին չենթարկուելու հայերի եւ այլոց բոլոր կոչերը, Ֆոքսմանն անցած շաբաթ գոռոզաբար պաշտօնանկ արեց Բոստոնում ADL-ի տարածաշրջանային ղեկավարին` կազմակերպութեան մերժողական քաղաքականութեան հետ չհամաձայնելու համար: Խորհրդի երկու անդամներ ի նշան բողոքի հրաժարական տվեցին եւ դրան զայրութի մի մեծ ալիք հետեւեց: Բազմաթիւ ամերիկացի ազդեցիկ հրեայ ղեկավարներ հրապարակավ մեղադրեցին Ֆոքսմանին: «Բոստոն գլոբ»-ը, «Լոս-Անջելէս թայմս»-ը եւ շատ այլ թերթեր այդ թեմայով յօդուածներ հրապարակեցին իրենց առաջին էջերում, ինչպէս նաեւ կարծիք արտայայտող սյունակներ, խմբագրականներ եւ խմբագրին հասցէագրուած նամակներ` քննադատելով ADL-ը ղեկավարելու Ֆոքսմանի բռնապետական ոճը եւ հարցնելով, թէ ինչպէս կարող է խտրակաության դէմ պայքարին եւ մարդու իրաւունքների պաշտպանութեանը նուիրուած մի կազմակերպութիւն ցեղասպանութեան մերժողականության մաս կազմել: Ֆոքսմանի հրաժարականը պահանջող Ամերիկայի հրեական համայնքի համառ կոչերից յետոյ ADL-ը հանդէս եկաւ մի յայտարարութեամբ, առաջին անգամ ճանաչելով, որ հայերի համատարած սպանութիւնները «հաւասարազոր էին ցեղասպանութեան»: Թէեւ շատերը ողջունեցին ցեղասպանութիւնը կոտորած որակելու ADL-ի վաղեմի քաղաքականութեան փոփոխութիւնը, այս յայտարարութիւնն ինքը մի նոր հակամարտութիւն առաջ բերեց: Շատ հայեր ու հրեաներ լիովին բաւարարուած չէին, քանի որ Ֆոքսմանի ճանաչումը բաւարար համոզիչ չէր: Նրանք է'լ աւելի հիասթափուեցին Ֆոքսմանի այն յայտարարութիւնից, թէ Հայոց Ցեղասպանութեան մասին կոնգրեսական բանաձեւը «ապակառուցողական է եւ չի նպաստի թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցմանը եւ ռիսկի է ենթարկում Թուրքիայի հրեական համայնքը եւ Թուրքիայի, Իսրայելի ու Միացեալ Նահանգների միջեւ բազմակողմանի յարաբերութիւնները»: Ոմանք Ֆոքսմանի բարոյապէս երկիմաստ յայտարարութիւնը ցեղասպանութեան հարցի հետ քաղաքական խաղ խաղալու նրա անմիտ ջանքերի շարունակութիւն որակեցին` թուրքերի սիրտը շահելու մի փորձ, միաժամանակ հայ եւ հրեայ իր քննադատների հետ համերաշխութիւն արտայայտելով: Թուրք առաջնորդները ցնցված եւ տագանապած էին Ֆոքսմանի անսպասելի յայտարարութիւնից, որը յետագայում կարող էր կազմալուծել հրեաների աջակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան մասին Կոնգրեսի բանաձեւը արգելափակելու Թուրքիայի մոլեգին ջանքերին: Բացի այդ թուրք պաշտօնեաները չափազանց մտահոգ էին, որ Ամերիկայի այլ հրեական կազմակերպութիւններ կհետեւեն այդ օրինակին, ինչն ի վերջոյ կտանի Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը: Թուրքիայի ղեկավարներն անմիջապէս կոպիտ վիրաւորանքներ հղեցին Իսրայել պետութեան ամենաբարձրաստիճան պաշտօնեաներին` վերջիններիցս պահանջելով ճնշում գործադրել ADL-ի վրայ, որպէսզի այն հրաժարուի իր յայտարարութիւնից: Յանկարծակիի գալով Հայոց Ցեղասպանութեան հարցում ADL-ի դիրքորոշման փոփոխությունից, Իսրայելի պաշտօնեաները թուրքերին կրկին անգամ հաւաստիացրեցին, որ իրենց երկրի քաղաքակնությունը անփոփոխ կմնայ եւ որ իրենք կկապվեն Ֆոքսմանի ու նրա խմբի հետ, թէեւ ասացին, որ չեն վերահսկում Ամերիկայի հրեական կազմակերպութիւնների գործողութիւնները: Թուրքիայի ու Իսրայելի գործադրած ճնշմն ուժեղացման պայմաններում Ֆոքսմանը ձեռնամուխ եղավ յարաբերութիւնների վերականգնմանը` քաղաքավարի մի նամակ ուղարկելով Էրդողանին, որում ափսոսանք էր յայտնում իր խմբի յայտարարութեյան պատճառած անյարմարութեան համար: Թուրքիայի նախագահական ընտրութիւնների շեմին Էրդողանը ցանկանում էր տպաւորութիւն գործել իր քաղաքացիների վրայ` Ֆոքսմանի նամակը հանիրաւի որակելով որպէս ներողութիւն եւ իր խոսքերից հրաժարում: Էրդողանը տագանապելու լուրջ հիմքեր ուներ: ADL-ի յայտարարութիւնից մէկ օր անց խնդիրն աւելի բարդացավ, երբ Ամերիկայի հրեական կոմիտէն` (AJC)-ը, որը տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանութեան մերժման հարցում Թուրքիայի բացայայտ կողմնակիցն է եղել, ի դէմս իր գործադիր տնօրէն Դեվիդ Ա. Հարիսի հանդէս եկաւ յայտարարութեամբ: Մանրակրկիտ կշռադատուած բազմաթիւ բառերով Հարիսը Ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը` յայտարարելով, որ պատմական ճշմարտութեան պաշտպանումը հրեայ ժողովրդի համար պէտք է լինի ամենաառաջնահերթ խնդիրներից մէկը: «Simon Wiesenthal» կենտրոնի մի պաշտօնեայ «Ջերուսալիմ փոստ» թերթին անցած շաբաթ ասել է, որ Հայոց Ցեղասպանութիւնը պէտք է ճանաչուի որպէս պատմական փաստ անկախ «քաղաքական հետեւանքներից»: Մենք «պարտաւոր ենք պատմական իրողութիւնների մասին ճշմարտութիւնն ասել, եթէ նոյնիսկ դրանք երբեմն որոշակի խնդրիներ առաջացնեն մեզ համար» ,- ասել է «Wiesenthal» կենտրոնի «նացիստների գլխաւոր որսորդ», դոկտոր Էֆրաիմ Զուրոֆը: Դոկտոր Զուրոֆին միացաւ «Ամերիկայի Սիոնիստական կազմակերպութեան» նախագահ Մորթոն Քեյնը, որը «Ջյուիշ թելեգրաֆ էյջնսի»-ին անցած շաբաթ ասաց, որ «չնայած Թուրքիայի հետ Իսրայելի ունեցած յարաբերութիւններին, հրեաները պարտաւոր են ճանաչել հայերի դէմ թուրքերի իրականացրած ցեղասպանութեան իրողութիւնը»: Նա յաւելել է. «Թուրքիայի համար վաղուց ժամանակն է, որ ճանաչի պատմական իրողութիւնը ու առաջ շարժուի»: Դոմինոյի էֆեկտը շարունակուեց: ADL-ի եւ AJC-ի յայտարարութիւններից մէկ օր անց հրեական գործերի հիմնական «տանիքային» խումբը` «Ամերիկայի խոշոր հրեական կազմակերպութիւնների նախագահների խորհրդաժողովը» առաջարկեց հրաւիրել մի խորհրդաժողով Հայոց Ցեղասպանութեան հարցում որդեգրվելիք դիրքորշումը քննարկելու համար: Վերջապէս Ֆոքսմանը յայտարարեց, որ ADL-ը կարող է կանգ չառնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից յետոյ եւ հնարաւոր է աջակցի կոնգրեսական առկախ օրինագծին: Այս հարցը կդրուի կառոյցի համապետական քաղաքականութիւնը որոշող օրակարգում` նոյեմբերի մէկին կայանալիք կազմակերպութեան հերթական ժողովին: Այժմ միակ հարցն այն է, թէ արդեօք նոյեմբերի մէկին, երբ ADL-ն անցկացնի իր ժողովը, Հայոց Ցեղասպանութեան մասին օրինագիծն արդէն ընդունուած չի լինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Հոյս ունենանք, որ ոչ ADL-ը եւ ոչ էլ Ամերիկայի որեւէ այլ հրեական խումբ օրինագիծն արգելափակելու համար լոբբինգ չեն անի` ինչը Կոնգրեսի անդամներին յստակօրէն կազդարարի, որ Ամերիկայի հրեաների մեծ մասը աջակցում է դրան, իսկ մնացածներն էլ դէմ չեն: Անցած կիրակի «Բոստոն գլոբը» վկայակոչել էր տողերիս հեղինակի խօսքերը. «ճշմարտութիւնը ի վերջոյ յաղթահարում քաղաքական բոլոր տեսակի իշխանութիւններն եւ ճնշումները: Եվ սա դոմինոյի էֆեկտ ունի: Մերժողականության բոլոր հատուածները մէկը միւսի հետեւից փուլ են գալիս»:
  -   Յօդուածներ