ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

  • 03-09-2007 20:52:00   |   |  Սպորտ
ԲՈՒՐԳՈՅՆ-ԺԱԼԼՅՈՒԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 1-ին Բուրգոյն-Ժելլյուի (Ֆրանսիա) քաղաքում կայացաւ 2007-2008թթ. խաղաշրջանում Ազգերի եւրոպական գաւաթի «3Ա» դիվիզիոնի առաջին հանդիպումը Հայաստանի եւ Շվեդիայի հաւաքականների միջեւ: Խաղն աւարտուեց հայ ռեգբիստների յաղթանակով 16:12 հաշւով: Դիվիզիոնի առաջատարի նկատմամբ յաղթանակը, ուր հանդէս են գալիս նաեւ Շվեյցարիայի, Սերբիայի եւ Դանիայի թիմերը, Հայաստանի հաւաքականի համար ապահովեց երրորդ տեղը դիվիզիոնում: Սա հիմնականում սփիւռքահայ ռեգբիստներից կազմուած Հայաստանի հաւաքականի երկրորդ անընդմէջ յաղթանակն է մարզիչ Ժան-Ժակ Բոսի ղեկավարութեամբ: Յաջորդ հանդիպումը Հայաստանի հաւաքականը կանցկացնի հոկտեմբերի 6-ին շուեցարական Նիոն քաղաքում դաշտի տերերի հետ:
  -   Սպորտ