ԱՄՆ-Ը ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՆ ՋՆՋԵԼ Է ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՖԻՆԱՆՍԱՒՈՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ<br />


ԱՄՆ-Ը ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՆ ՋՆՋԵԼ Է ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ
ՖԻՆԱՆՍԱՒՈՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ

  • 03-09-2007 18:10:00   |   |  Միջազգային
ԺՆԵՎ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը համաձայնել է Հիւսիսային Կորեային հանել այն երկրների ցուցակից, որոնք ֆինանսաւկորում են ահաբեկությունը, հաղորդում է «Ռոյթերը» վկայակոչելով ԿԺԴՀ ԱԳՆ յայտարարութիւնը, որ տարածել է կորեական կենտրոնական լրատուական գործակալութիւնը: Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ի եւ Հիւսիսային Կորեայի ներկայացուցիչները, ամփոփելով Ժնեւի երկօրեայ բանակցութիւնների արդիւնքները, յայտարարել են, որ գոհ են բանակցութիւնների արդիւնքներից, յիշեցնում է «Նովոստի» գործակալութիւնը: Իսկ սեպտեմբերի 3-ին յայտնուել է եւ յստակ տեղեկատուութիւն. ԿԺԴՀ-ն համաձայնել է լիակատար տեղեկատուութիւն տրամադրել իր միջուկային ծրագրերի վերաբերեալ եւ փակել դրանք մինչեւ ընթացիկ տարուայ վերջ: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Հիլլը յայտնել է, որ պատուիրակութիւնները քննարկել են երկու երկրների միջեւ յարաբերութիւնների նորմալացման համար անհրաժեշտ միջոցառումները, ներառեալ ահաբեկությունը հովանաւորող երկրների ամերիկեան ցուցակից ԿԺԴՀ-ն հանելու հարցը:
  -   Միջազգային