ՍԿՍՈՒԵԼ ԵՆ ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ<br /> ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ՍԿՍՈՒԵԼ ԵՆ ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 10-08-2007 18:39:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտէի անդամ Կարեն Միքայելյանին: Ինչպէս նշուած է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում, նախորդ երկու համագումարները կայացել են 1917 եւ 1918 թուականներին` Երեւանում: Ներկայացնելով երրորդ համագումարը հրաւիրելու նշանակությունն ու անհրաժեշտութիւնը համազգային խնդիրները միասնաբար առաջադրելու եւ համատեղ ջանքերով լուծելու գործում, Կ.Միքայելեանը տեղեկացրել է, որ արդէն կայացել են կազմակերպական մի քանի նիստեր, հրապարակուել է լիազօր ներկայացուցչական մարմիններ հիմնելու մասին Յայտարարութիւնը: Կարեւորելով նախորդ երկու համագումարների ընդհատված գործընթացները շարունակելու եւ երրորդ համագումարը հրաւիրելու նախաձեռնութիւնը, Վ.Օսկանեանը նշել է, որ նման ներկայացուցչական համագումար հրաւիրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ աշխատանք կատարել Սփիւռքի հայ համայնքներում, յատկապէս աշխարհիկ ու հոգեւոր կազմակերպութիւնների հետ` նրանց հետ նախապէս քննարկելով համագումարի հրաւիրելու հետ առնչուող բոլոր խնդիրները:
  -   Հասարակութիւն