ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԿԻՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ<br /> ԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ, ՈՐՈՆՑ ՔԱԲՈՒԼԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ<br /> ՀԱՄԱՐ<br />


ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԿԻՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
ԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ, ՈՐՈՆՑ ՔԱԲՈՒԼԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ

  • 07-08-2007 18:16:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին հարաւկորեական «Ռենհապ» գործակալութեանը յայտարարել է, որ թալիբները պատրաստ են բաց թողնել հարավկորեացի կին պատանդներին նոյն թւով շարժմանն համակիր կանանց Աֆղանստանի բանտերից ազատ արձակելու դիմաց, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Թալիբների ներկայացուցիչը հաւաստիացրել է, որ բանտարկութեան մէջ գտնուող կանայք դատապարտուել են սոսկ այն բանի համար, որ սնունդ եւ օթեւան են տրամադրել շարժման մարտիկներին: Մինչդեռ, աֆղանական կառավարութիւնը հրաժարվում է բանտարկուած գրոհայիններին ազատելու պահանջը կատարելուց, համարելով, որ դա միայն կխրախուսի մարդկանց առեւանգումները, եւ պահանջում է յանուն իսլամական արժէքների եւ աֆղանական աւանդոյթների ազատ արձակել 16 հարավկորեացի կանանց:
  -   Միջազգային