ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԴԵՎԻՍԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԵՎՐՈԱՖՐԻԿՅԱՆ<br /> ԳՕՏՈՒ 4-ՐԴ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԴԵՎԻՍԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԵՎՐՈԱՖՐԻԿՅԱՆ
ԳՕՏՈՒ 4-ՐԴ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 06-08-2007 14:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-13-ին Երեւանում կանցկացուի Դեվիսի գաւաթի եվրոաֆրիկյան գօտու 4-րդ խմբի մրցաշարը: Խմբում ընդգրկուած են Հայաստանի, Անդորայի, Մոնտենեգրոյի, Ռուանդայի եւ Բոտսվանայի թիմերը: Ադրբեջանի, Սենեգալի, Գաբոնի, Լիբիայի, Մալթայի եւ Ուգանդայի ներկայացուցիչները Երեւան չեն ժամանել: Մրցաշարի գլխաւոր մրցավարն է Սուարեն Ֆրիմելը (Գերմանիա): Մրցավարական խմբում են արտերկրից հայազգի Անդրեյ Ղարիբեանը եւ Արա Սուքիասեանը: Հայաստանի հաւաքականում հանդէս են գալիս Հայկ Զոհրանյանը, Յարութիւն Սոֆեանը, Յովհաննէս Դավթեանը, Աշոտ Գեւորգեանը եւ Վահէ Աւետիսեանը: 1-4-րդ տեղ գրաւողները եկող տարի հանդէս կգան աւելի բարձր` 3-րդ խմբի, մրցաշարում:
  -   Սպորտ