ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԼՐԱՑՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ<br /> ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՒՈՐՄԱՆ<br /> ԿԱՐԳՈՒՄ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԼՐԱՑՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ
ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՒՈՐՄԱՆ
ԿԱՐԳՈՒՄ

  • 02-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչ ՀՀ կառավարութեան օգոստոսի 2-ի նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետ Սերժ Սարգսեանը յանձնարարել է կառավարութեան նիստում քննարկվող հարցերը նախապատրաստող բոլոր պատասխանատուներին այսուհետ այդ փաստաթղթերին կցվող տեղեկանք-հիմնավորումներում անպայման ներառել որոշման կայացման նպատակը, ակնկալուող արդիւնքները եւ հնարաւոր բարդութիւնները, որպէսզի որոշում կայացնելիս կառավարութիւնն այդ ամէնը նկատի առնի: Չընդունելով հապճեպ եւ համակողմանի չուսումնասիրված որոշումների նախագծեր կառավարութեան քննարկմանը ներկայացնելու գործելաոճը, վարչապետը իբրեւ օրինակ բերել է ՀՀ կառավարութեան 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզաւորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը, որի արդիւնքում միանգամից մի քանի հազար մարդ այլեւս չի կարող զբաղուել մինչ այդ իրականացրած գործունէութեամբ: Ըստ Ս.Սարգսեյանի, բոլոր որոշումների դէպքում, յատկապէս` տնտեսութեանը, գործարարութեանը վերաբերող, պէտք է մշտապէս ղեկավարվել այն տրամաբանությամբ, որ խաղի կանոնները փոխվելու պարագայում նախապէս անհրաժեշտ է տեղեկացնել եւ որոշակի ժամկէտ տալ այդ գործընթացի մասնակիցներին, ինչպէս սովորաբար արւում է հարկերի դրոյքաչափերի փոփոխութեան դէպքում, որն ամրագրուած է նաեւ օրէնքով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստում լրացում է կատարուել «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզաւորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 655-Ն որոշման մէջ: Ըստ այդմ, մինչեւ 2008թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունէութիւն իրականացնող իրաւաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատէրերը նշուած որոշմամբ հաստատուած կարգին համապատասխան պէտք է ստանան լիցենզիաներ եւ ներդիր (ներդիրներ):
  -   Տնտեսութիւն