ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10 ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ<br /> ԱՄԵՆԱՇԱՏ 20 ՄԻԱՒՈՐ Է ԳՐԱՆՑՈՒԵԼ ԱՆԳԼԵՐԷՆԻ ԳՐԱՎՈՐԻՑ<br />


ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10 ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱՄԵՆԱՇԱՏ 20 ՄԻԱՒՈՐ Է ԳՐԱՆՑՈՒԵԼ ԱՆԳԼԵՐԷՆԻ ԳՐԱՎՈՐԻՑ

  • 31-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բուհական ընդունելութեան քննությունների 10 օրերի ընթացքում քննություններ յանձնած 12 հազար 693 դիմորդից առաւելագոյն` 18-20 միաւոր է ստացել 2679-ը, իսկ 8 եւ 8-ից ցածր` 1255 եւ 2009 հոգի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին Հանրապետական ընդունող յանձնաժողովից, առաւելագոյն 20 միաւոր է ստացել 295 դիմորդ, որից 170-ը` անգլերէն լեզուի գրաւոր քննութիւնից: 19 միաւոր է ստացել 1162, 18` 1222 դիմորդ, որոնցից համապատասխանաբար 736-ը եւ 500-ը նույնպես անգլերէնի գրավորից: Մէկ 20 միաւոր գրանցուել է Մաթեմատիկայից, իսկ Ռուսաց լեզուի բանաւոր քննութիւնից առաւելագոյն միաւոր է ստացել 67 դիմորդ: 8 միավորից ցածր ամենաշատը ստացել են Մաթեմատիկայից եւ Ֆիզիկայից` 722 եւ 322: Մինչեւ օրս «անբաւարար» չի գրանցուել միայն Ստեղծագործական մրցոյթ առարկայից: Առհասարակ 20 միաւոր չի գրանցուել Կենսաբանութեան, Ֆիզիկայի, Ընդհանուր պատմութեան, Քիմիայի, Հայ ժողովրդի պատմութեան, Իսպաներենի բանաւոր, Իտալերենի բանաւոր, Հայերէնի բանաւոր եւ Գերմաներէն լեզուի բանաւոր քննություններից եւ Ստեղծագործական մրցոյթից:
  -   Հասարակութիւն