ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՂՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՂՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

  • 27-07-2007 18:07:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացիների 84%-ը կողմ է ԱՄՆ-ի անվտանգութեան համար հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) համակարգի ստեղծման որոշմանը, իսկ 70%-ն էլ սատարում է ՀՀՊ-ի տարրերի Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայելու ծրագրին: Այս տուեալները հրապարակուել են «Opinion Research» սոցիոլոգիական ծառայութեան անցկացրած հարցախույզի արդիւնքում: Հարցման մասնակիցների 81%-ի կարծիքով, ՀՀՊ-ի թեման շատ կարեւոր է, որին պէտք է անդրադառնան նախագահական ընտրարշավին մասնակցող թեկնածուները: Իսկ հարցուածների 71%-ը պնդել է, թէ ԱՄՆ-ի Կոնգրեսը պէտք է ֆինանսաւորի ՀՀՊ-ի հետ կապուած աշխատանքները: Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչութիւնը պայմանագիր է կնքել «Բոինգ» կորպորացիայի հետ Չեխիայում եւ Լեհաստանում ՀՀՊ-ի օբյեկտների շինարարական նախագծման եւ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար:
  -   Միջազգային