ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԼԻԲԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂ ԱՏՈՄԻ»<br /> ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԼԻԲԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂ ԱՏՈՄԻ»
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

  • 26-07-2007 17:25:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան եւ Լիբիան յուշագիր են ստորագրել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցութեան մասին, որը, մասնաւորապէս, ենթադրում է միջուկային ռեակտորի մատակարարում Լիբիա ծովային ջրի աղազերծման համար: Ինչպէս հաղորդում է Քաթարի «Ալ-Ջազիրա» արբանեակային հեռուստաալիքը, փաստաթուղթը ստորագրուել է Տրիպոլիում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի արդիւնքում, որի ժամանակ նա հանդիպում է ունեցել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ: Յուլիսի 25-ի երեկոյեան համաձայնագիրը ստորագրել են Ֆրանսիայի եւ Լիբիայի արտաքին գործերի նախարարները` Բեռնար Քուշները եւ Աբդեռահման Շալգամը, հաղորդում է «Ֆրանս-ինֆո» ռադիոկայանը: Դրանից բացի, ֆրանս-լիբիական գագաթնաժողովի արդիւնքում ստորագրուել է համաձայնագիր ռազմատեխնիկական ոլորտում համագործակցութեան մասին, որն «ուղղուած է երկու երկրների, ինչպէս նաեւ Միջերկրականի եւ Աֆրիկայի անվտանգութեան ամրապնդմանը»: Փաստաթուղթը նախատեսում է տեղեկատուութեան փոխանակում Լիբիայի եւ Ֆրանսիայի միջեւ, երկու երկրների փորձագէտների այցելութիւններ: Փաստաթղթի համաձայն, Փարիզը եւ Տրիպոլին քննարկում են նաեւ սպառազինութիւնների արտադրութեան համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման հնարաւորութիւնը:
  -   Միջազգային