ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ<br /> ՓՈՐՁԵԼ ՆԱԵՒ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՍՊԱՐԷԶՈՒՄ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ
ՓՈՐՁԵԼ ՆԱԵՒ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՍՊԱՐԷԶՈՒՄ

  • 25-07-2007 19:52:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատօնի ամենաերիտասարդ մասնակից` 19-ամեայ Գոռ Բաղդասարեանի 3,5 րոպէանոց «Ճաշի ժամը» կինոնկարը արժանացավ «Կենաց ծառ» մրցանակին եւ ստացաւ 500 հազար դրամ գումարային պարգեւ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Գոռ Բաղդասարեանը, կարճամետրաժ վաւերագրական ֆիլմում ներկայացուած է Վանաձոր քաղքի «ջունգլիներ» կոչւող տարածքում, վագոններում բնակուող աղքատ ընտանիքների մասին: «Ես փորձել եմ ներակայացնել ծայրայեղ աղքատութեան մէջ ապրող մարդկանց կեանքից մի հատուած, եւ ընտրել եմ ճաշի ժամը եւ փորձել ճշտութեամբ ներկայացնել աղքատ ընտանիքի ճաշի պատկերը»,- նշեց Գոռը: 2006 թուականին նկարահանուած այս ֆիլմը արդէն անցեալ դեկտեմբերին մասնակցել է Չինաստանում կայացած Գունչժուի միջազգային կինոփառատօնին եւ արժանացել լաւագոյն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին: Ներկայումս Գոռ Բաղդասարեանը աշխատում է նոր սցենարի վրայ եւ ցանկանում է ուժերը փորձել նաեւ խաղարկային ֆիլմի ասպարէզում: Իսկ ստացուած 500 հազար դրամը, իր իսկ խօսքերով, օգտագործելու է հենց այդ ֆիլմի նկարահանման աշխատանքների համար: Նշենք նաեւ, որ առաջին մրցանակը Գոռը ստացել է 14 տարեկանում (2002 թ.). Ամստերդամում կայացած 1 րոպէանոց ֆիլմերի միջազգային կինոփառատօնում «Հրաժեշտ զենքին» կինոնկարի համար արժանացել է «Գրան պրի» բարձրագոյն մրցանակին: Դրանից յետոյ նա մասնակցել է միջազգային այլ փառատոների եւս եւ ստացել պարգեւներ եւ մրցանկներ:
  -   Մշակոյթ