ՕԼՄԵՐՏԸ ԵՎ ԱԲԲԱՍԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹԵԱՆ<br /> ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ<br />


ՕԼՄԵՐՏԸ ԵՎ ԱԲԲԱՍԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹԵԱՆ
ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

  • 25-07-2007 18:00:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 25 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը առաջարկել է պաղեստինեան վերահսկողութեանը փոխանցել «Արեւմտյան ափի 90%-ը»: Այս մասին նա յայտարարել է յուլիսի 25-ին Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցութիւնների ընթացքում, հաղորդում է NEWSru Israel-ը վկայակոչելով Maan պաղեստինեան գործակալութեանը: Իսրայելի կառավարութեան ղեկավարի գրասենեակում առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատուութիւնը: Իսրայելական Ha'aretz թերթն իր հերթին գրում է, որ Օլմերտի եւ Աբբասի միջեւ «սկզբունքային համաձայնութիւն» է ձեռք բերուել «Գազայի հատուածի եւ Արեւմտյան ափի տարածքի մեծ մասի վրայ» Պաղեստինի արաբական պետութեան ստեղծման մասին: Ինչպէս նշում է պարբերականը, այդ համաձայնութեան կէտերի համաձայն, պաղեստինեան պետութիւնը կարող է ստեղծուել «Գազայի հատուածի եւ Արեւմտյան ափի տարածքի մօտ 90%-ի վրայ»: Ընդ որում հնարաւոր է «տարածքների փոխանակում», որպէսզի պահպանուեն հրեական մեծ անկլավները Յուդայում եւ Սամարիայում: Ըստ պարբերականի վարկածի, պաղեստինցիներին կթոյլատրուի Արեւելյան Երուսաղեմը յայտարարել իրենց մայրաքաղաք: Ընդ որում Հին քաղաքը եւ Ձիթենեաց լեռը կմնան Իսրայելի վերահսկողութեան տակ: Ի պատասխան NEWSru Israel-ի հարցմանը` Իսրայելի կառավարութեան ղեկավարի գրասենեակը յայտնել է, որ այսօր Ha'aretz-ում տպագրված յօդուվածում շարադրուած տեղեկությունները «չեն կարող հերքել կամ հաստատել»:
  -   Միջազգային