ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ «ԼՈՍ-ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍ»-Ի ՊԱՏԱԱՍԽԱՆԱՏՈՒ<br /> ԽՄԲԱԳԻՐԸ, ՈՐԸ «ՍՊԱՆԵԼ» ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՅՕԴՈՒԱԾԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ «ԼՈՍ-ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍ»-Ի ՊԱՏԱԱՍԽԱՆԱՏՈՒ
ԽՄԲԱԳԻՐԸ, ՈՐԸ «ՍՊԱՆԵԼ» ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՅՕԴՈՒԱԾԸ

  • 25-07-2007 13:30:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ «Լոս-Անջելէս թայմս»-ի պատասխանատու խմբագիր Դուգլաս Ֆրանցը անցած շաբաթ հրաժարական տվեց` ինչը հետեւեց ապրիլին Հայոց Ցեղասպանութեան մասին լրագրող Մարկ Արաքսի կարեւոր յօդուածի հրապարակումն արգելելափակելու իր վիճահարոյց որոշմանը: Յօդուածը «սպանելուց» յետոյ, Ֆրանցը մի էլեկտրոնային նամակ էր ուղարկել Արաքսին` անարդարացիօրէն մեղադրելով նրան եւ «Թայմս»-ի հինգ այլ լրագրողների (որոնցից չորսը հայեր էին)` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ իրենց խմբագիրներին ուղղուած մի «խմբական նամակ» ստորագրելու համար: Ֆրանցն Արաքսին ասել էր. «Շահերի բախում ունենալը խանգարում է ձեզ գրել Հայոց Ցեղասպանութեան մասին»: Ֆրանցը նաեւ պնդել էր, թէ Արաքսը եւ Բոբ Ուռլիանը («Թայմս»-ի խմբագիրը) շրջանցել են յոդուածների հանձնարարման եւ խմբագրման թերթի հաստատուած համակարգը: Երբ հոդվածիս հեղինակը քննարկման մասին առաջին անգամ տեղեկացաւ դեռ ապրիլի կէսին, նա կապվեց «Թայմս»-ի հրատարակիչ Դեվիդ Հիլլերի հետ, որը խոստացաւ պարզել խնդիրը: Ապա Դուգլաս Ֆրանցը անսպասելիօրէն զանգահարեց տողերիս հեղինակին եւ խօսեց կոպտօրէն, ընդսմին` իր գործողութեան համար խելամիտ ոչ մի բացատրութիւն չտուեց: Մէկ շաբաթ անց «Թայմս»-ի խմբագիր Ջիմ Օ'Շին հանդիպեց տողերիս հեղինակի, Զանքու Արմէնեանի եւ Ժանետ Ժանջիջյանի հետ` քննարկելու շարունակւող տարակարծութիւնը: Հայկական համայնքի երեք անդամները ասացին Օ'Շիին, որ Ֆրանցի մեղադրանքները կեղծ էին, խտրական եւ ապօրինի, եւ որ Արաքսի ու նրա բարեկամ լրագրողների ստորագրածը «խմբական նամակ» չէր: Իրականում, ի պատասխան «Թայմս»-ի կողմից 2005թ.-ին Հայոց Ցեղասպանութեան յաճախակի սխալ բնութագրման, վեց լրագրողները իրենց խմբագիրներին ներքին յուշագիր էին ուղարկել` նրանց յիշեցնելով, որ թերթը չի ենթարկվում Ցեղասպանութեան մասին` իր իսկ կողմից գրուած քաղաքական գծին: Այս քաղաքականութիւնը պարտադրում էր, որ «Թայմս»-ը երկիմաստ չխոսի, երբ խօսքը վերաբերում է Հայոց Ցեղասպանությանը: Այն ժամանակ խմբագիրները հուշագրում սխալ ոչինչ չգտան: Ընդհակառակը, նրանք շնորհակալութիւն յայտնեցին լրագրողներին շատ տեղին հիշեցման համար, որը համապատասխանում է «Թայմս»-ի սեփական բարոյականութեան մասին սկզբունքին: Այն պահանջում է, որ աշխատակազմի անդամները խմբագիրների ուշադրութեանը հրավիրեն անճշտութիւնների վրայ: Հանդիպման ընթացքում համայնքի երեք անդամները Օ'Շիին նաեւ ասացին, որ Ֆրանցը կեղծ մեղադրանք էր հասցեագրել Արաքսին եւ Ուռլիանին` իբրեւ թէ նրանք Հայոց Ցեղասպանութեան մասին յօդուածի պարագայում շրջանցել էին գրելու եւ խմբագրելու հաստատուած ուղիները: [Իրականում] պարբերականի ողջ ղեկավար կազմը լիովին տեղեակ էր Արաքսի յօդուածից եւ նախատեսել էր այն հրապարակել թերթի առաջին էջում: Այունհետեւ, հայ մասնակիցները Օ' Շիի ուշադրութիւնը հրաւիրեցին Թուրքիայի հետ Ֆրանցի ունեցած վաղեմի կապերի վրայ: Նա մի քանի տարի բնակուել էր Ստամբուլում, նախ որպէս «Նյու-Եորք թայմս»-ի գրասենեակի ղեկավար եւ ապա «Լոս-Անջելէս թայմս»-ի հետաքննող լրագրող: Նա սերտ կապեր էր հաստատել բազմաթիւ թուրք պաշտօնեաների, այդ թւում Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսի հետ, ով Արաքսի հետ տեսագրված հարցազրոյցում պարծեցել էր Ֆրանցի հետ ունեցած իր յատուկ հարաբերութիւններով: Օ'Շիին նաեւ ասուեց, որ մայիսի սկզբին Ֆրանցը պարտրաստվում էր գնալ Ստամբուլ` նախագահելու մի քննարկում, որին մասնակցելու էր նաեւ ցեղասպանութեան մի տխրահռչակ մերժողական: Հայերի խումբը Օ'Շիին ասաց, որ ոչ թէ Արաքսը, այլ Ֆրանցը կողմնակալ հայեացքներ ունի Հայոց Ցեղասպանութեան հարցում: Խոստանալով հետաքննել այս հարցերը, Օ'Շին գնաց Ֆրանցի ճանապարհով եւ Արաքսի յօդուածի փոխարէն հաստատեց Հայոց Ցեղասպանութեան մասին մէկ այլ լրագրողի յօդուածի տպագրությունը` այդ կերպ «սպանելով» Արաքսի սկզբնական յօդուածը: Տեսնելով, որ հակասության լուծում չի երեւում, տողերիս հեղինակը որոշեց հանրութեան ուշադրութեանը յանձնել Արաքսի յօդուածի գրաքննութեան փաստը եւ կոչ անել Ֆրանցին հեռանալ աշխատանքից: Այդ յօդուածը վերահրատարկվեց բազմաթիւ կայէջերում` առաջացնելով հասարակական մեծ հետաքրքրութիւն: Մի քանի թերթեր եւ ռադիոկայաններ հարցազրույցներ վերցրեցին տողերիս հեղինակից` էլ աւելի լայն տարածում տալով խնդրին: Արձագանքն արագ էր եւ բուռն: Հայ եւ այլազգի անհատներ ու կազմակերպութիւններ, այդ թւում նաեւ «Ջուիշ ուորլդ ուոչ» կազմակերպութիւնը, հազարաւոր էլեկտրոնային նամակներ ուղարկեցին «Թայմս»-ի խմբագրութիւն` բողոքելով Արաքսի դէմ Ֆրանցի խտրական գործողութեան համար: Նաեւ ԱՄՆ-ի Հայ դատի յանձնախումբը (ANCA) մի համազգային տագնապի գործողութիւն իրականացրեց` հայկական համայնքին կոչ անելով պահանջել Ֆրանցի հրաժարականը: Հայոց եկեղեցու արեւմտյան թեմը նույնպես աջակցեց այդ նախաձեռնութեանը` իր կայքէջում Հայ դատի յանձնախմբի տագնապի գործողութեան հետ միասին տեղադրելով տողերիս հեղինակի սյունակը: Յատկանշական է, որ մի քանի թուրք գրողներ շտապեցին պաշտպանել Ֆրանցին` իրենց թուրք բարեկամներին ստիպելով գրել «Թայմս»-ին` ի պաշտպանութիւն Հայոց Ցեղասպանութեան մասին Ֆրանցի յօդուածի նկանմամբ գրաքննութեան: «Ազերի փրես էյջնսի»-ն (APA)-ն յետ չմնաց` պնդելով, որ Ֆրանցը ԱՄՆ իրենց գրասենեակին ասել է, թէ «ինքը բոլոր ադրբեջանցիներին երախտապարտ է իրեն աջակցելու համար»: Դրանից յետոյ «Թայմս»-ի հրատարակիչ Դեվիդ Հիլլերը երկու լրացուցիչ հանդիպումներ ունեցաւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպմանը ներկայ էին խմբագիր Օ'Շին, ԱՄՆ Հայ Դատի գրասենեակից Զանքու Արմէնեանը, Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտութեան ինստիտուտի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը, արեւմտյան Ամերիկայի «Հայկական ֆոնդ»-ի համանախագահ Մարիա Մեհրաբեանը, «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Յարութ Սասունեանը եւ Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարի Զարյանը: Երկրորդ հանդիպման մասնակիցներն էին պրոֆեսոր Դեկմեջյանը, ԱՄՆ Հայ Դատի գրասենեակից Րաֆֆի Համբարյանը, Սասունեանը եւ Զարյանը: Բացի այդ, եղել են մէկ տասնեակից աւելի հեռախօսային զրույցներ այս թեմայով Հիլլերի, Սասունեանի եւ Զարյանի հետ: Երկրորդ հանդիպման ժամանակ Հիլլերը հայերին ասաց, թէ ինքը եկել է այն եզրակացութեան, որ Մարկ Արաքսը սխալ ոչինչ չի արել: Յունիսի 18-ի իր գրաւոր յայտարարութեյան մէջ Հիլլերն ասաց, որ Արաքսի բոլոր գործողութիւնները «համապատասխանում են լրագրության չափանիշներին» այդ թւում «Հայոց Ցեղասպանութիւնը լուսաբանելու նրա պրոֆոսիոնալ աշխատանքը եւ թերթի հետ կապվելը` համոզուելու համար, որ պարբերականը հաւատարիմ է ցեղասպանութիւնը վկայակոչելու իր հաստատուած քաղաքականութեանը»: Աւելին, Հիլլերն ասաց, որ. ««Թայմս»-ը չի հանդուրժում նորությունները հաղորդելու կամ խմբագրելու հարցում էթնիկ պատկանելութեան կամ այլ հիմքի վրայ հիմնուած որեւէ խտրականութիւն»: Աւելին, աւելի վաղ թերթի անձնակազմին եւ ընթերցողներին հասցեագրած էլեկտրոնային նամակում Հիլլերն ասել էր. «Ես հպարտ եմ նրանով, թէ ինչպէս է «Թայմս»-ը լուսաբանում Հայոց Ցեղասպանութեան թեման ու նաեւ հպարտ եմ մեր խմբագրական էջերի դիրքորոշմամբ: Ես նաեւ հպարտ եւ երախտապարտ եմ այն աջակցութեան համար, որ Հրվ. Կալիֆոռնիայի ամերիկահայ համայնքների իմ նոր բարեկամները ցուցաբերել են իմ հանդէպ այն պահից, երբ վեց ամիս առաջ ես այստեղ ժամանեցի: Ես ակնկալում եմ, որ այդ հիանալի բարեկամութիւնը կշարունակուի, ինչպէս նաեւ կշարունակուի այն սերտ եւ բաց հաղորդակցութիւնը, ինչի վրայ հիմնուած է այդ բարեկամութիւնը»: Երկրորդ հանդիպման ժամանակ Հիլլերը հայկական համայնքի անդամներին ասաց նաեւ, որ պարբերականը հաշտութեան մի համաձայնագիր էր ստորագրել Արաքսի հետ, որը որոշել էր պաշտօնաթող լինել եւ իրեն նուիրել գրքեր գրելուն ու Հայկական հարցերում ակտիւ դերկատարությանը: «Ֆրեզնո բի»-ն վկայակոչել է Արաքսի փաստաբան Ուորեն Փաբուջյանին, որն ասել էր, որ Արաքսը եւ «Թայմս»-ը ֆինանսական համաձայնութեան էին եկել (որի մասնամասները չեն բացայայտւում) «խտրականութեան եւ զրպարտանքի մեղադրանքով դատական գործը կանխելու նպատակով»: Արաքսը «Բի»-ն ասել է, որ «համաձայնագրի գաղտնիութեան» պատճառով ինքը չի կարող մեկնաբանել դրա պայմանները: Այս շաբաթ Արաքսը «Կալիֆոռնիան կուրիեր»-ում մի յայտարարութեյան է տեղադրել, որում ասուած է. «Ես հիրաւի զգացված եմ հայ համայնքի աջակցութիւնից; Ինձ սատարեցին բոլոր համայնքները, բոլոր կարգի քաղաքական կազմակերպութիւնները, բայց չեմ կարող չհիշատակել Յարութ Սասունեանի, Հայ Դատի գրասենեակի եւ Արեւմտյան թեմի ունեցած յատուկ դերերը: Այս աջակցութեան շնորհիւ գրաքննութեան դէմ մէկ լրագրողի պայքարը վերածուեց համայնքի պայքարի, իսկ «Լոս-Անջելէս թայմս»-ի նկատմամբ գործադրուած ճնշումը էապէս օգնեց մեզ` հասնելու խնդրի արդարացի լուծմանը: Չնայած իմ ինքնակամ հեռանալուն, հայկական համայնքը պէտք է իմանա, որ ես չեմ թողնում լրագրողի մասնագիտութիւնը: Իրականում, քանի որ ես այժմ իմ թերթի աշխատանքից ազատ եմ, պլանաւորում եմ գրել աւելի շատ գրքեր եւ յօդուածներ` համապետական հանդէսներում ինձ հարազատ թեմաներով, այդ թւում ցեղասպանութեան մերժման թեմայով: Եթէ ամէն ինչ լաւ լինի, ես մօտ ապագայում նախատեսում եմ այցելել Հայաստան եւ անցնել այն գետի հովտով, որի անունից է գալիս իմ ընտանիքի ազգանունը»: Այս փորձության ամբողջ ընթացքում Ֆրանցի վրայ գործադրուող ճնշումը ե'ւ դրսից, ե'ւ ըստ երեւույթին «Թայմսի» ներսից, մեծանում էր: Լաւ կապեր ունեցող "laobserved.com" կայքէջը տեղեկացնում է, որ «Թայմս»-ի աշխատակազմում պտտվող ասեկոսեն պնդում էր, թէ.«Խմբագիր Ջիմ Օ'Շին կարգադրել էր Ֆրանցին հրապարակավ ներողութիւն խնդրել եւ որ Ֆրանցը դա լաւ չէր ընդունել»: Հասկանալի է, թէ ինչու «Թայմս»-ի բարձր ղեկավարութիւնը չէր ցանկանում շփոթեցնող որեւէ հրապարակավ յայտարարութիւն անել Ֆրանցի կոպիտ սխալի մասին: Իրականում պարզ էր, որ Արաքսին ազատելով որեւէ սխալ արարքի մեղադրանքից, «Թայմս»-ի ղեկավարութիւնը հասկացնում էր, որ Ֆրանցը գրաքննութեան էր ենթարկել Արաքսի յօդուածը լրագրության հետ ոչ մի կապ չունեցող պատճառներով: Վերջապէս աճող քննադատութեան եւ Ստամբուլում աշխատանք ստանալու հնարաւորութեյան (ինչը անկանկալ չէր) համակցությունը անցած շաբաթ հանգեցրեց Ֆրանցի հրաժարականին` ներկայիս պաշտօնում մօտ երկու տարի աշխատելուց յետոյ: Յատկանշական է, որ ութ ամիս առաջ, երբ թերթի ղեկավարութեան փոփոխութեան արդիւնքում իր գործընկերներից մի քանիսը հեռանում էին, Ֆրանցը հաստակամ էր մնալու եւ իր գործընկերներին ասել էր. «Ես չեմ հեռանում եւ բոլորիդ խնդրում եմ չհեռանալ»: Տարօրինակ է, որ Ֆրանցը իր հրաժարականի պատճառը չի նշել: Սակայն մի քանի պարբերականներ, այդ թւում «Լոս-Անջելէս թայմս»-ը յիշատակեցին հայկական վիճահարոյց թեման, որը նախորդել էր նրա հեռացմանը: «Լոս-Անջելէս թայմս»-ի լրագրող Ռոջեր Վինսենթը գրել է. «Ֆրանցը վերջերս ներքաշուել էր անձնակազմի հետ կապուած հույզառատ խնդրի մէջ: Մի խումբ ամերիկահայեր պահանջում էին Ֆրանցի հրաժարականն այն բանից յետոյ, երբ նա արգելափակեց 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանութեան մասին մի յօդուածի հրապարակումը»: «Չիկագո թրիբիւն»-ը հաղորդել է, որ մի ամիս առաջ Ֆրանցը նախ դիմել էր «Թայմս»-ի խմբագիր Օ'Շիին` ու խնդրել ազատել իրեն աշխատանքից ասելով, որ «պատասխանատու խմբագիր լինելը յարմար աշխատանք չէ»: ԱՄՆ Հայ դատի գրասենեակը թողարկեց մամուլի հաղորդագրութիւն, որում Ֆրանցի հրաժարականը բնորոշեց որպէս. «ոչ պրոֆեսիոնալ վարքի եւ խմբագրութիւնում հակահայ դիրքորոշման համարժէք արդիւնք: «Լոս-Անջելէս թայմս»-ը հիանալի թերթ է եւ արժանի է աւելիին, քանի իր բարձաստիճան աշխատակիցների շարքում ունենալ Ցեղասպանութեան մի մերժողականի: Այն փաստը, որ Ֆրանցը վերադառնում է Ստամբուլ, վկայում է նրա իսկական էութեան մասին»: Հայերին այժմ հարկ է հետեւել Ստամբուլից Ֆրանցի թղթակցությանը «Ուոլ սթրիթ ջորնլ»-ին: Հայ համայնքի մտահոգութիւնը արդարացուած է` հաշուի առնելով այն փաստը, որ տարիներ շարունակ «Ուոլ սթրիթ ջորնլ»-ը աւելի թուրքամետ է եղել, քան նոյնիսկ «Թրքիշ դեյլի նիւզ»-ը: Հետաքրքրական է, «Լոս-Անջելէս թայմս»-ը մէջբերել էր «Ուոլ սթրիթ ջորնլ»-ի պատասխանատու խմբագիր Մարկոս Բրաչիլի խօսքերը` թէ նա Ֆրանցին առաջարկել էր Ստամբուլում Մերձաւոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրասենեակի ղեկավարի պաշտօնը «այն բանից յետոյ, երբ «Ուոլ սթրիթ ջորնելի» ղեկավարները ծանօթացել են, թէ ինչպէս է նա գործել Հայոց ցեղասպանութեան մասին յօդուածի պարագայում»: Հաշուի առնելով հանդէսի խմբագիրների թուրքամետ մտածելակերպը, հաւանաբար նրանք Հայոց Ցեղասպանութեան մասին յօդուածի գրաքննութիւնը Ֆրանցի կողմից աւելի շատ արժանիք են համարում, քան թերություն: Յատկանշական է, որ «Ուոլ սթրիթ ջորնլ»-ում Ֆրանցի նոր պաշտօնը մի քանի աստիճան ցածր է, քան «Լոս-Անջելէս թայմս»-ում նրա զբաղեցրած դիրքն էր` պատասխանատու խմբագրից յետոյ դարձել է պատասխանատու խմբագրի տեղակալ: Վերջին երկու ամսուայ ընթացքում Ֆրանցի անտեղի գործողութիւնները զգալի լարուածութիւն էին ստեղծել «Լոս-Անջելէս թայմս»-ի եւ Հարաւային Կալիֆոռնիայի կէս միլիոնից աւելի ամերիկահայ բնակիչների միջեւ: Նրա հեռացումով ամերիկահայ համայնքն այժմ կարող է ակնկալել կառուցողական յարաբերութիւնների վերածնունդ, որոնք վերջին ամիսներին զարգացել էին հրատարակիչ Հիլլերի եւ ամերիկեան ամենահեղինակաւոր պարբերականներից մէկի միւս ղեկավարների հետ:
  -   Յօդուածներ